Շոգ է լինելու. Օգոստոսի 6-8-ը ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

Շոգ է լինելու. Օգոստոսի 6-8-ը ջերմաստիճանը կբարձրանա 1-2 աստիճանով

PanARMENIAN.Net - Օգոստոսի 6-10-ն ընկած ժամանակահատվածում հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է +39...+41 աստիճան տաքություն և բարձր հրդեհավտանգ իրավիճակ: ԱԻՆ մամուլի ծառայության փոխանցմամբ, օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-6 աստիճանով:

Սպասվում է առանց տեղումների եղանակ:

Օդի ջերմաստիճանն ամսի 6-8-ին աստիճանաբար կբարձրանա 1-2 աստիճանով:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---