Մինչև 42 աստիճան շոգ է կանխատեսվում![]() 7 օգոստոսի 2017 - 16:19 AMT PanARMENIAN.Net - Օգոստոսի 8-12-ը հանրապետությունում սպասվում է բարձր ջերմային ֆոն, Երևանում, Արարատյան դաշտում և Սյունիքի հովիտներում ցերեկը կանխատեսվում է 40-41 աստիճան, առանձին հատվածներում 42 աստիճան տաքություն և բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ, տեղեկացնում են ԱԻՆ լրատվական ծառայությունից: Օդի միջին օրական ջերմաստիճանն այդ օրերին բարձր կլինի նորմայից 5-7 աստիճանով: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսը օգոստոսի 8-ին կանխատեսվում է 6, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 17:00-ն ընկած ժամանակահատվածում խուսափել արեգակի ուղիղ ճառագայթներից: Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է առաջ բերել արևահարություն: Երևանում նշված օրերին սպասվում է 38-41 աստիճան ջերմություն ու առանց տեղումների եղանակ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |