Մոսկվայում մի խումբ դեռահասներ հարձակվել են հայազգի երիտասարդի վրա

PanARMENIAN.Net - Մոսկվայի հյուսիսային մասում 12-18 տարեկան դեռահասները հարձակվել են Մոսկվայի ավտոճանապարհային ինստիտուտի ուսանող, հայաստանաբնակ Վլադիմիր Քարամջյանի վրա: Ինչպես «Ինտերֆաքսին» են հաղորդել իրավապահ մարմիններում, Քարամջյանն ուղեկցում էր իր ծանոթ աղջկան: Ռասայական անհանդուրժողականության պատճառների մասին իրավապահ մարմիններում դեռեւս չեն խոսում, սակայն ձեռագիրը դա է ցույց տալիս: «Մեծ Ակադեմիական փողոցի 20Բ տան մոտ նրա վրա առանց պատճառի հարձակվել են հինգ դեռահասներ, որոնցից մեկը դանակով հարվածել է Քարամջյանին սրտի շրջանում»,-պատմել է գործակալության զրուցակիցը:



Տուժածը կրիտիկական վիճակում բերվել է 50-րդ քաղաքային կլինիկական հիվանդանոց, որտեղ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար: Դեռահասները փախել են պատահարի վայրից: Միջոցներ են ձեռնարկվում նրանց ձերբակալելու համար, հաղորդում է Newsru.com-ը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---