Կոսովոյի անկախությունը նախադեպ կստեղծի աշխարհի տարբեր պետությունների 200 շրջանների համար24 հունվարի 2008 - 14:31 AMT PanARMENIAN.Net - Եթե սերբական Կոսովո երկրամասը անկախություն հռչակի, Ռուսաստանը մտադիր չէ օգտագործել դա իր շահերի համար: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը: «Ռուսաստանի ղեկավարությունն երբեք չի հայտարարել թե անհապաղ կճանաչի Աբխազիան եւ Հարավային Օսեթիան Կոսովոյի անկախությունը ճանաչելու դեպքում»,-ասել է նա: Միեւնույն ժամանակ, նա նշել է, որ Կոսովոյի անկախությունը օբյեկտիվորեն նախադեպ կստեղծի աշխարհի տարբեր պետությունների 200 շրջանների համար: «Եթե ինչ-որ մեկը ինչ-որ բան է թույլ տալիս որեւէ մեկին, շատերը կհավակնեն իրենց հանդեպ նույն վերաբերմունքի դրսեւորման: Ռուսաստանում հիանալի հասկանում են ցանկացած անջատողական գործընթացների ապակայունացնող ազդեցությունը: Մեր շահերից է բխում կայունություն պահպանելը. թույլ չտալ անջատողականություն, միջազգային իրավունքի խախտում,-ասել է ռուսական դիվանագիտության ղեկավարը, հաղորդում է ՌԴ ԱԳՆ մամլո ծառայությունը: Ռուսաստանը արգելափակում է Կոսովոյի վերաբերյալ ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից բանաձեւի ընդունումը, ըստ որի երկրամասը անկախություն է հռչակում միջազգային վերահսկողության ներքո, եւ պահանջում է որոշում կայացնել միայն Բելգրադի եւ Պրիշտինայի միջեւ պայմանավորվածության հիման վրա: Վաշինգտոնում, մինչդեռ, չեն թաքցնում, որ ԱՄՆ-ն կճանաչի Կոսովոյի անկախությունը հենց որ այն հռչակվի: Նմանատիպ դիրքորոշում են զբաղեցնում նաեւ ԵՄ երկրները: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |