ՄԱԿ. Եմենում մոտ 400.000 մարդ խոլերայով է վարակվել11 օգոստոսի 2017 - 11:59 AMT PanARMENIAN.Net - Եմենում խոլերայի վարակը տարածվել է երկրի գրեթե բոլոր շրջաններում. ավելի քան 400.000 մարդ արդեն վարակակիր է: Այդ մասին հայտնել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը: «ՄԱԿ-ը հայտնում է, որ Եմենում խոլերայի համաճարակը տարածվել է երկրի 22 շրջաններից բոլորում, բացի մեկից: Վարակի կասկածանքով ավելի քան 480.000 դեպք է գրանցվել, մոտ 2000 մարդ արդեն մահացել է դրանից, ինչպես նաև դիարեայի հետ կապված այլ հիվանդություններից»,- նշել է նա, մեջբերում է ՏԱՍՍ-ը: Դյուժարիկի խոսքով, վերջին մի քանի շաբաթում համաճարակի տարածման տեմպերը նվազում էին, բայց մտավախություն կա, որ երկրում անձրևների սեզոնի մեկնարկի հետ մեկտեղ դրանք կարագանան: Ըստ Դյուժարիկի, երկրում առողջապահության ոլորտի աշխատակիցները գրեթե չեն վարձատրվում, բացի այդ՝ մոտ 8,8 մլն մարդ բնակվում է շրջաններում, որտեղ հիվանդանոցների ու բժշկական կետերի պակաս կա: ՄԱԿ ներկայացուցիչը նաև նշել է, որ կազմակերպության գործակալությունները միջոցներ են ձեռնարկում համաճարակի դեմ պայքարելու համար. Եմենում խոլերայի բուժման ավելի քան 200 կենտրոն է բացվել: Նախորդ շաբաթ ՄԱԿ-ի ինքնաթիռները սկսել էին մայրաքաղաք Սանա դեղորայք ու հումանիտար օգնություն մատակարարել: Միաժամանակ, Դյուժարիկը հայտնել է, որ համաշխարհային կազմակերպությունը ֆինանսական միջոցների պակաս ունի վտանգավոր հիվանդության դեմ պայքարի համար: Ըստ նրա, այդ նպատակով պահանջված $254 մլն-ից դոնորները ՄԱԿ-ին 50%-ից էլ պակաս էին փոխանցել: Եմենում 2014-ի օգոստոսից կառավարական ուժերը կռվում են ապստամբ հուսիտների դեմ: ՄԱԿ-ը մշտապես ահազանգում է երկրում աղետալի վիճակի մասին. ըստ վերջին գնահատականների, մոտ 20 մլն տեղացի՝ երկրի բնակչության մոտ 70%-ը, հումանիտար օգնության կարիք ունի, իսկ ներքին փախստականների թիվը գերազանցում է 3 մլն-ը: Եմենի 7 մլն բնակիչ սովահարության եզրին է, մոտ 2 մլն երեխա տառապում է ուտելիքի սուր բացակայությունից: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |