Պաշտոնյաների կողմից խոշտանգումների փաստով քրգործեր են հարուցվել15 օգոստոսի 2017 - 13:53 AMT PanARMENIAN.Net - ՀՀ հատուկ քննչական ծառայության քննիչի վարույթին հանձնված բազմադրվագ հանցագործությունների փաստերով հարուցված քրգործի նախաքննության ընթացքում ի հայտ են եկել պաշտոնատար անձանց կողմից կատարված առերևույթ հանցագործությունների նոր հանգամանքներ, որոնց վերաբերյալ նախապատրաստված նյութերով հարուցվել է երեք քրեական գործ: ՀՔԾ լրատվական ծառայությունից հայտնում են, որ բնակարանային գողությունների, զենքի գործադրմամբ ավազակային հարձակման, ինչպես նաև ապօրինի հրազեն կրելու բազմադրված հանցագործությունների վերաբերյալ քրեական գործով մեղադրյալներ, «Արմավիր» ՔԿՀ-ի կալանավորներ Հ. Ա.-ն, Լ. Ս.-ն և Վ. Շ.-ն հաղորդումներ են տվել ՀՀ ոստիկանության Արմավիրի բաժնի մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու դեպքերի վերաբերյալ: Հ. Ա.-ն հայտնել է, որ գողություն կատարելու կասկածանքով 18.07.2017թ.-ին բերման է ենթարկվել ոստիկանության Արմավիրի բաժին, որտեղ ոստիկանության մի խումբ աշխատակիցներ ծեծել են իրեն և բռնության գործադրմամբ խոստովանական ցուցմունք կորզել Մեծամոր քաղաքում իր կողմից կատարված բնակարանային գողության վերաբերյալ: Ըստ Հ. Ա.-ի` ոստիկանների կիրառած բռնությունների հետևանքով ինքը մարմնական վնասվածքներ է ստացել: Աղբյուրի հաղորդմամբ, բնակարանային գողությունների և ավազակային հարձակման գործով մյուս մեղադրյալ Լ. Ս.-ն ևս հայտնել է, որ ոստիկանության Արմավիրի բաժնում 18.07.2017թ.-ին ծեծի է ենթարկվել ոստիկանության մի խումբ աշխատակիցների կողմից, ովքեր արժանապատվությունը նվաստացնելու սպառնալիքով ցուցմունք են կորզել իրենից: Ինքն էլ սպառնալիքի և վախի ազդեցության տակ հայտնել է իրականության հետ կապ չունեցող հանգամանքներ: Քրեական գործի նախաքննության ընթացքում մեղադրյալ Վ. Շ.-ն նույնպես Հատուկ քննչական ծառայությունում բացատրությամբ հայտնել է, որ ոստիկանության Արմավիրի բաժնի աշխատակիցներն ավազակության և գողության դեպքերով տեղեկություններ ու խոստովանություն ստանալու նպատակով հարվածել և մարմնական վնասվածքներ են պատճառել իրեն: Այսպիսով, ՀՀ ոստիկանության պետական հատուկ ծառայություն իրականացնող մի խումբ պաշտոնատար անձանց կողմից խոշտանգում կատարելու վերը նշված դեպքերի առթիվ Հատուկ քննչական ծառայությունում քրեական գործեր են հարուցվել ՀՀ քրեական օրենսգրքի 309.1-րդ հոդվածի 2-րդ մասի 4-րդ կետով: Ընդ որում, ելնելով լրիվ, բազմակողմանի և օբյեկտիվ նախաքննության անհրաժեշտությունից, հիշյալ գործերը միացվել և քննվում են մեկ վարույթում: Կատարվում է նախաքննություն: Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանի մեջլիսում մտահոգ են այդ երկրի պաշտոնյաների դեմ ԱՄՆ հնարավոր պատժամիջոցների հեռանկարով Օրուջն ասել է, թե կարելի է «Փաշինյանին հրավիրել Բաքու, բայց փակել մուտքը երկիր պատժամիջոցների կողմնակիցների համար» ԱԳՆ․ ՀՀ-ն չի մասնակցի ՀԱՊԿ գործունեության ֆինանսավորմանը Ուշակովն ավելի վաղ ասել էր, որ Հայաստանը պատրաստվում է ձեռնպահ մնալ ՀԱՊԿ-ի ֆինանսավորումից Սյունիքի Շաքի գյուղի մոտ կկառուցվի մաքսային և լոգիստիկ կենտրոն Կենտրոնը հագեցված է լինելու լաբորատոր սարքավորումներով և պարագաներով, սկանավորման սարքերով ՀՀ-ն և ՎԶԵԲ-ը 236 մլն եվրոյի վարկային համաձայնագիր կստորագրեն Սիսիան-Քաջարան ճանապարհի մի հատվածը կառուցելու համար Կկառուցվի 5 թունել, 11 կամուրջ, 68 հեղեղատ, 43 հենապատ |