Խոսրովի արգելոցում հրդեհը հաջողվել է սահմանափակել 2.5 կմ պարագծով տարածքում

Խոսրովի արգելոցում հրդեհը հաջողվել է սահմանափակել 2.5 կմ պարագծով տարածքում

PanARMENIAN.Net - Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհի մարման աշխատանքների արդյունքում 16 կմ պարագծով հրդեհից 13.5 կմ պարագիծը մեկուսացվել և մարվել:

Աշխատանքներ են իրականացվում հրդեհի մնացած 2.5 կմ պարագիծը մարելու ուղղությամբ:

Հանգեցման աշխատանքներwum ներգրավված են ՌԴ ԱԻՆ, բնապահպանական և Զինված ուժերը, ինչպես նաև բնակչությունը:

Չնայած եղանակային բարդ պայմաններին՝ ՌԴ ԱԻՆ ԻԼ-76 հրդշեջ ինքնաթիռը շարունակում է իր թռիչքներն ու մարման աշխատանքները, հայտնում են ԱԻՆ-ից:

Խոսրովի արգելոցում հրդեհը բռնկվել էր օգոստոսի 12-ին:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---