Ջերմաստիճանն օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով. Մինչև այդ խուսափեք արևի ճառագայթներից

Ջերմաստիճանն օգոստոսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով. Մինչև այդ խուսափեք արևի ճառագայթներից

PanARMENIAN.Net - Օգոստոսի 22-ից 26-ը հանրապետությունում սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ: Ուլտրամանուշակագույն ճառագայթման ինդեքսն օգոստոսի 22-ին կանխատեսվում է 7, որի դեպքում խորհուրդ է տրվում ժամը 11:00-ից 15:00-ն ընկած հատվածում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից:

Երկարատև ֆիզիկական աշխատանքն արևի ուղիղ ճառագայթների տակ կարող է արևահարություն առաջացնել:

Հանրապետությունում օգոստոսի 22-26-ը տեղումներ չեն սպասվում: Օդի ջերմաստիճանն ամսի 24-ին կնվազի 2-3 աստիճանով:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---