ՀԲՃ․ Արբանյակի տվյալով, Խոսրովի արգելոցի հրդեհված տարածքը մոտ 1550 հա է22 օգոստոսի 2017 - 15:42 AMT PanARMENIAN.Net - Խոսրովի արգելոցում բռնկված հրդեհը հիմնականում գետնատարած է եղել և հրդեհված ընդհանուր տարածքը կազմում է մոտ 1554 հա: Այս մասին է հայտնում «Հայկական բնապահպանական ճակատը»՝ հղում անելով Այսեր Ղազարյանի կողմից Sentinel-2 արբանյակային պատկերի վերծանման արդյունքների: Արգելոցի սահմաններում այն կազմել է 1403 հա, որից 365 հա լայնատերև անտառ (մոտ 60 հա-ի սաղարթները վնասված չեն, հրդեհը գետնատարած է անցել)։ Հրդեհը նաև վնասել է մոտ 830 հա գիհու արիդային նոսրուտներ և մոտ 208 հա ոչ անտառածածկ, խոտածածկով հողահանդակներ:
Հրդեհը Խոսրովի արգելոցում բռնկվել էր օգոստոսի 12-ին, հիմնական օջախները մարվել են օգոստոսի 16-ին։ Մարման աշխատանքներին մասնակցել են ԱԻՆ-ը, զինված ուժերի ստորաբաժանումներ, կամավորներ, ինչպես նաև ԻԼ-76 հրդեհաշիջող օդանավ ՌԴ-ից։ Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Մարությանը՝ իր կուսակցության հիմնադիր համագումարում․ Փաշինյանն ու իր թիմն այլևս անելիք չունեն՝ պետք է հեռանան «Մեր Տավուշն այստեղ է՝ այս դահլիճում»,–ասել է նա Ըստ Թուրքիայի իշխող ԱԶԿ–ի խոսնակի՝ ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղադրված սահմանաքարը չափազանց կարևոր է Նա ասել է, թե «Անկարան ողջունում է Հայաստանի դրական ուղերձները» Տոկաևը հուսով է` Ալմաթիի հանդիպումը կնպաստի հայ–ադրբեջանական պայմանավորվածությունների գործնական իրականացմանը Նա խորհրդանշական է համարել, որ այդ կարևոր միջոցառումը տեղի կունենա Ալմաթիում Միրզոյան․ Պատրաստ ենք ժամանակավորապես հյուրընկալել Գազայում վտանգված ձեռագրերը Նա նաև ասել է, որ Հայաստանը դեմ է խաղաղ բնակչությանը թիրախավորելուն |