Հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ սեզոնի վերջին սերիայի սցենարը26 օգոստոսի 2017 - 14:40 AMT PanARMENIAN.Net - HBO հեռուստաալիքի ներքին ցանցը կոտրած հաքերները հրապարակել են «Գահերի խաղի» 7-րդ սեզոնը եզրափակող սերիայի սցենարը: Սեզոնի բոլոր մասերի ամբողջական նկարագրությունը, որը հաքերները կոչել են «HBO-ի արտահոսքի վեցերորդ ալիքը», ուղարկվել էր The Independent-ին: Այդ մասին գրում է Life.ru-ն՝ Wrap-ին հղումով: 2016-ի ապրիլի 26-ով թվագրված հրապարակված փաստաթուղթը բաղկացած է 22 էջից ու, ըստ տեղեկության, ներքին օգտագործման համար էր: Բացի այդ, հաքերները հրապարակել են նկարահանող խմբի պայմանագրերը: HBO-ն հաքերային հարձակման էր ենթարկվել, ինչի արդյունքում ցանցահեններին հաջողվել էր գողանալ սերիալի դեռևս չհրապարակված սերիաների սցենարներն ու դերասանների անձնական տվյալները: Հաքերները հեռուստաալիքից $7 մլն էին պահանջել՝ սպառնալով հրապարակել «Գահերի խաղի» նոր սերիաները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |