«Նաիրիտում» վառվող 4 տարայից 3-ը մարվել է![]() 29 օգոստոսի 2017 - 10:52 AMT PanARMENIAN.Net - «Նաիրիտ» գործարանի տարածքում հրդեհաշիջման աշխատանքները շարունակվել են ամբողջ գիշեր: ԱԻՆ տեղեկացմամբ, օգոստոսի 29-ին՝ ժամը 09:00-ի դրությամբ, էթինոլի պահեստարան հանդիսացող 4 երկաթբետոնյա տարայից 3-ում կրակը մարված է, հրդեհի փոքր օջախ է մնացել միայն մի տարայում: Դեպքի վայրում հրդեհաշիջման աշխատանքներ է իրականացնում 7 մարտական հաշվարկ: Նաիրիտ 1-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) հրդեհվել էր էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ: Հրդեհաշիջմանը մասնակցել են 109 փրկարար ծառայող: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |