ԲՆ. Օդի աղտոտվածության կոնցենտրացիան շատ ավելի ցածր է, քան վտանգավորության նվազագույն շեմը

ԲՆ. Օդի աղտոտվածության կոնցենտրացիան շատ ավելի ցածր է, քան վտանգավորության նվազագույն շեմը

PanARMENIAN.Net - Բնապահպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումներն օգոստոսի 28-ին՝ ժամը 14:30-15:00-ի սահմաններում «Նաիրիտ» գործարանի հարակից տարածքներում մթնոլորտային օդի աղտոտվածության նմուշառումներ են իրականացրել:

Ըստ նախարարության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության, մթնոլորտային օդում ակտիվ նմուշառմամբ որոշված գետնամերձ օզոնի և ազոտի երկօքսիդի պարունակությունները դիտվել են սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների /ՍԹԿ/ տիրույթներում, ծծմբի երկօքսիդը գերազանցել է ՍԹԿ-ն 1,6, ընդհանուր փոշին՝ 3,6 անգամ: Տարածքի մերձակայքում տեղադրված 6 պասիվ նմուշառիչների տվյալների համաձայն ծծմբի երկօքսիդի կոնցենտրացիան 5 դիտակետում գերազանցել է ՍԹԿ-ն 1,1-4,8 անգամ: Բոլոր 6 դիտակետում ազոտի երկօքսիդի կոնցենտրացիան գերազանցել է ՍԹԿ-ն 2,1-6,0 անգամ:

Օգոստոսի 28-ին՝ ժամը 13:00-ի սահմաններում, հրդեհ էր բռնկվել «Նաիրիտ 1»-ի տարածքում՝ 4 երկաթբետոնյա տարայում (յուրաքանչյուրը՝ մոտ 100 խմ) այրվում է էթինոլ (լաք) տեսակի քիմիական նյութ՝ ընդհանուր մոտ 200 խմ:

«ՀՀ կառավարության 2008 թ. հոկտեմբերի 16-ի N1186 որոշման համաձայն վտանգավոր է համարվում մթնոլորտի աղտոտվածության այն մակարդակը, որի դեպքում ՍԹԿ-ն երկու օրից ավելի գերազանցում է 20-29 անգամ, 8 ժամից ավելի՝ 30-49 անգամ կամ 2 ժամից պակաս՝ 50 անգամ և ավելի, այսինքն, արձանագրված կոնցենտրացիաները բազմակի անգամ ավելի ցածր են, քան վտանգավորության նվազագույն շեմը: Հետևաբար, արձանագրված գերազանցումները մարդու առողջության համար անմիջական վտանգ չեն ներկայացնում:

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---