ԵԼՔ-ի անվանափոխության առաջարկները․ Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհի, Կասյանը՝ Վազգեն 1-ի անունով

ԵԼՔ-ի անվանափոխության առաջարկները․ Ամիրյան փողոցը՝ Վռամշապուհի, Կասյանը՝ Վազգեն 1-ի անունով

PanARMENIAN.Net - Երևանի ավագանու ԵԼՔ դաշինքն առաջարկում է անվանափոխել ու նոր անուն տալ մայրաքաղաքի 5 փողոցի։

Ինչպես ֆեյսբուքյան իր էջում գրել էդաշինքից ԱԺ պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, Երևանի Կասյան փողոցն առաջարկվում է անվանափոխել Վազգեն Առաջին վեհափառի անունով։

Անաստաս Միկոյանի փողոցն առաջարկվում է անվանափոխել Քըրք Քըրքորյանի անվամբ, Ֆրունզե փողոցը կոչել Ապրիլյան հերոսների փողոց, Ամիրյանը՝ Վռամշապուհ արքայի, Լենինգրադյանը՝ Լեոնիդ Ազգալդյանի, Իսակովի պողոտան Լենինգրադյանին կապող փողոցն էլ՝ Մոնթե Մելքոնյանի։

«Երևանի ավագանիում ԵԼՔ խմբակցությունն առաջարկներն արդեն ներկայացրել է ավագանու օրակարգում ընդգրկելու համար», - գրել է Փաշինյանը՝ նշելով, որ Ամիրյան փողոցն 90-ականներին արդեն վերանվանվել էր Վռամշապուհի անունով։

Տես նաև․ Ո՞ւմ անվան փողոց ՀՀ-ում չկա, բայց պետք էր

 Ուշագրավ
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---