«Խուստուփ» արգելավայրում հրդեհի օջախը մարվել է. Շրջակա միջավայրն էական վնաս չի կրել![]() 29 օգոստոսի 2017 - 14:04 AMT PanARMENIAN.Net - «Սևան» ազգային պարկ» ՊՈԱԿ-ի Նորատուսի մասնաճյուղի Այրիվանի տեղամասում օգոստոսի 28-ի երեկոյան հրդեհ է բռնկվել: Դրա հետևանքով այրվել է 150 քառակուսի մետր չոր խոտածածկ տարածք: Հրդեհը հանգցվել է, շրջակա միջավայրն էական վնաս չի կրել, հաղորդում է ԲՆ հասարակայնության հետ կապերի վարչությունը: Աղբյուրի հաղորդմամբ, օգոստոսի 28-ի ժամը 11:42-ին «Խուստուփ» արգելավայրում հայտնաբերվել է հրդեհի նոր օջախ, Խուստուփ լեռից դեպի արևմուտք այրվել է մոտ 100 մ2 խոտածածկույթ: Հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցել են 34 փրկարար ծառայող և «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի 30 աշխատակից: Հրդեհը մեկուսացվել է ժամը 16:40-ին: Օգոստոսի 29-ի ժամը 12-ի դրությամբ «Զանգեզուր կենսոլորտային համալիր» ՊՈԱԿ-ի «Խուստուփ» արգելավայրում ծխի օջախներ չկան: Համաձայն ՀՀ բնապահպանության նախարար Ա. Մինասյանի 2017թ. հուլիսի 17-ի N 232-Ա հրամանի` ՀՀ բնապահպանության նախարարության ենթակայության տակ գտնվող բնության հատուկ պահպանվող տարածքները գտնվում են շուրջօրյա խստացված հսկողության տակ, ձեռնարկվում են կանխարգելիչ միջոցառումներ: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |