Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ այցելելու համար մուտքի վիզա չի պահանջվի31 օգոստոսի 2017 - 17:37 AMT PanARMENIAN.Net - Ճապոնիայի քաղաքացիների համար սեպտեմբերի 6-ից առանց մուտքի վիզայի ռեժիմ կսահմանվի: Համապատասխան որոշումը Կառավարությունն ընդունել է օգոստոսի 31-ի իր նիստում: Որոշմամբ Ճապոնիայի քաղաքացիներին կթույլատրվի այցելել և մնալ ՀՀ տարածքում առավելագույնը 180 օր ժամկետով, տեղեկացնում են Կառավարության մամուլի ծառայությունից: Հիմնավորման համաձայն, Հայաստանի և Ճապոնիայի միջև հարաբերությունների զարգացումը տարեցտարի արձանագրում է դրական դինամիկա, և առկա է երկուստեք շահագրգռվածություն երկկողմ հարաբերություններն էլ ավելի խորացնելու համար: Ճապոնիայի քաղաքացիներին ՀՀ մուտքի արտոնագրի պահանջի միակողմանի չեղարկումն առավել նպաստավոր պայմաններ կստեղծի երկկողմ տնտեսական կապերի զարգացման, ինչպես նաև զբոսաշրջության խթանման համար: Վարչապետը հետաքրքրվել է, թե այս տարվա ընթացքում քանի երկրի հետ է առանց մուտքի վիզայի ռեժիմ սահմանվել, ինչին ի պատասխան ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը տեղեկացրել է, որ սա արդեն վեցերորդ երկիրն է: Գործադիրը համաձայնություն է տվել նաև Հայաստանի և Ճապոնիայի կառավարությունների միջև «Հակահրդեհային սարքավորումների բարելավման ծրագրի համար» հայտագրերի փոխանակմամբ կնքվող դրամաշնորհի համաձայնագրի կնքման առաջարկությանը: Հիմնավորման համաձայն, բնակչության և օբյեկտների հրդեհների անվտանգությունն ապահովելու, հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու համար անհրաժեշտ է տեխնիկայի վերազինում և արդիականացում: Յուրաքանչյուր հրշեջ-փրկարարական ջոկատում անհրաժեշտ է ունենալ առնվազն երկու հրշեջ մեքենա: Վերոնշյալ ծրագիրը, մասնավորապես, ուղղված է ՀՀ Լոռու, Շիրակի և Սյունիքի մարզերում հրշեջ-փրկարարական գույքի բարելավմանը, հրշեջ-փրկարարական գործողությունների արդյունավետ իրականացմանը, հրդեհների արձագանքման ժամանակի նվազեցմանը: Կարեն Կարապետյանը ՀՀ արտակարգ իրավիճակների նախարար Դավիթ Տոնոյանից հետաքրքրվել է, թե արդյոք հայ փրկարարները կրկին ուղևորվել են Վրաստան՝ մասնակցելու Բորժոմիի անտառներում շարունակվող հրդեհների հրդեհաշիջման աշխատանքներին: Նախարարը տեղեկացրել է, որ երեկ զրուցել է Վրաստանի ներքին գործերի նախարարի հետ: «Պայմանավորվել ենք պատրաստ վիճակում պահել մեր անձնակազմը: Վրացական կողմն ունի ուղղաթիռների խնդիր, ներկա դրությամբ բարձր պատրաստվածությամբ մեր ստորաբաժանումները կանգնած են»,- ասել է Դավիթ Տոնոյանը: Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը Կուպմանը Բաքվում ասել է, որ Եվրահանձնաժողովը ողջունում է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև վերջին պայմանավորվածությունները Նա ասել է, որ Եվրահանձնաժողովում դրական են գնահատում Հարավային Կովկասում վերջին իրադարձությունները ԱՄՆ–ն պատժամիջոցներ է սահմանել որոշ թուրքական և ադրբեջանական ընկերությունների դեմ՝ ՌԴ–ին աջակցելու համար Պատժամիջոցներն առնչվում են այն ընկերություններին և ֆիզիկական անձանց, որոնք օգնում են Մոսկվային ռազմական բաղադրիչներ ստանալ Էրդողան․ Թուրքիան որոշել է խզել առևտրային կապերն Իսրայելի հետ Առևտրաշրջանառությունը երկրների միջև հասնում է 9․5 մլրդ դոլարի |