ԱԺ ընտրություններին երկրորդ անգամ քվեարկելու փորձ արած քաղաքացին 2 տարով ազատազրկվել է![]() 6 սեպտեմբերի 2017 - 15:36 AMT PanARMENIAN.Net - 2017թ. ապրիլի 2-֊ին կայացած ՀՀ ԱԺ ընտրություններին մեկից ավելի անգամ քվեարկելու փորձ կատարելու մեջ մեղադրվող Արտենի գյուղի բնակիչ Առաքելյանը դատապարտվել է 2 տարի ազատազրկման: Դատավճիռը սեպտեմբերի 5-ի կայացրել է Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը: Ըստ մեղադրական եզրակացության՝ Առաքելյանը ընտրությունների քվեարկության օրը՝ ժամը 11:00-ի սահմաններում քվեարկել է Արտենի գյուղի թիվ 18/34 ընտրատեղամասում, որից հետո, ժամը 12:00-ի սահմաններում, վերադառնալով նշված ընտրատեղամաս, փորձել է մեկից ավելի անգամ քվեարկել: Այդ նպատակով անձնագիրը ներկայացրել է ընտրատեղամասի հանձնաժողովի անդամին, սակայն իր կամքից անկախ հանգամանքների պատճառով չի կարողացել մեկից ավելի անգամ քվեարկել: Ընտրության մասնակիցներին հաշվառող էլեկտրոնային սարքի կողմից տրվել է ազդանշան այն մասին, որ Առաքելյանն արդեն իսկ քվեարկել է: Դեպքի առթիվ 07.04.2017թ. ՀՀ քրեական օրենսգրքի 34-153-րդ հոդվածի (մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը) հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ և Ա. Առաքելյանին առաջադրվել էր մեղադրանք: 2017-ի ապրիլի 20-ին քրեական գործը մեղադրական եզրակացությամբ ուղարկվել էր Արագածոտնի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան, ասվում է ԳԳ գլխավոր դատախազության հաղորդագրության մեջ: Դատական վիճաբանությունների փուլում մեղադրող դատախազի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարանին՝ հաշվի առնելով հանցագործության վտանգավորության բնույթն ու աստիճանը, ամբաստանյալի անձը բնութագրող տվյալները՝ վերջինիս նկատմամբ պատիժ նշանակելով ազատազրկման ձևով՝ 2 տարի ժամկետով, ինչն ըստ էության բավարավել է: 2017-ի ապրիլի 2-ին կայացած ԱԺ ընտրություններին մասնակցել է 5 կուսակցություն և 4 դաշինք։ Քվեարկության արդյունքում Ազգային ժողով են անցել՝ ՀՀԿ, «Ծառուկյան» դաշինք, «Ելք» դաշինք, ՀՅԴ: Խորհրդարան անցնելու համար կուսակցություններին անհրաժեշտ էր ստանալ ընտրողների քվեների 5 տոկոսը, դաշինքներին՝ 7 տոկոսը։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |