Իջևանում Աշոտ Երկաթի 9 մետրանոց արձան կկանգնեցվի 7 սեպտեմբերի 2017 - 15:13 AMT PanARMENIAN.Net - ՀՀ անկախության օրը՝ սեպտեմբերի 21-ին, Իջևանի Սահմանադրության հրապարակում՝ մարզպետարանի դիմաց, կկանգնեցվի Աշոտ Երկաթ արքայի 6 մետրանոց արձանը։ Եվս 3 մետր պատվանդանի բարձրությունն է(ընդհանուր 9 մետր): Աշոտ Երկաթը ձիու վրա է, ձիու աջ ոտքը բարձրացված է, թագավորն արքայական թագով է, աջ ձեռքին՝ խաչ: Արձանի հայացքն ուղղվելու է դեպի Մ3 ճանապարհը, ինչի շնորհիվ այն կտեսնեն միջպետական ճանապարհով երթևեկողները: Արձանի հեղինակն է իջևանցի քանդակագործ Արմեն Դավթյանը, նրա օգնականը Գոռ Դավթյանն է: Աշոտ Բ Երկաթ հայոց թագավորը (914-929թթ․) Բագրատունյաց առաջին գահակալ Աշոտ Ա-ի թոռը և Սմբատ Ա թագավորի ավագ որդին ու հաջորդն էր։ Նա իշխանությունը ժառանգեց Հայաստանի համար չափազանց ծանր պահի, երբ արաբական զորքերը գրավել էին երկրի մեծ մասը, ավերել ու թալանել բնակավայրերը։ Թշնամուն վտարելը, պետականության պահպանումը օրվա գերխնդիրներն էին։ Աշոտը վճռական և անզիջում կռիվ սկսեց օտար նվաճողների դեմ, նրանց զորքերին հարվածեց Շիրակում, Բագրևանդում և Գուգարքում, պաշարելով պարտության մատնեց Տփղիսի արաբ ամիրային, ապա մտնելով Աղստևի հովիտ, վտարեց այնտեղ ամրացած արաբական զորքերին։ Այս հաղթանակից հետո հայոց զորքը և հարևան երկրների գահակալները հոր փոխարեն Աշոտին հռչակեցին Հայաստանի թագավոր, որի իշխանների մեծ մասը նրան ճանաչեց որպես օրինական գահակալ։ Photo from Karen Iskandaryan's Facebook page Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | ՄԱԿ հանձնաժողովը մտահոգված է Բաքվի կողմից հայերի արտադատական սպանություններով, խոշտանգումներով և հետաքննության բացակայությամբ Նաև մտահոգություն է արտահայտվում հայ 23 անձի շարունակվող կալանավորման առնչությամբ Փաշինյանը մեկնել է Դանիա Նա կմասնակցի «Առաջնագծից․ Հայաստանի ժողովրդավարության պաշտպանությունը» թեմայով քննարկմանը Բաքվում ԱՄՆ դեսպանատուն․ Սատարում ենք Ադրբեջանի և ՀՀ ղեկավարներին և աջակցություն առաջարկում խաղաղության հասնելու գործում Կոչ է արվում պահպանել այդ դինամիկան և համաձայնագիր ստորագրել «նախորդ բանակցությունների հիման վրա» Երևանը կհյուրընկալի կարատեի Եվրոպայի 2025-ի մեծահասակների առաջնությունը 2027-ին Եվրոպայի կարատեի պատանիների, երիտասարդների առաջնությունը ևս կանցնի Հայաստանում |