Facebook-ը Tinder-ի սկզբունքով աշխատող հանդիպումների ծառայություն է փորձարկում

Facebook-ը Tinder-ի սկզբունքով աշխատող հանդիպումների ծառայություն է փորձարկում

PanARMENIAN.Net - Facebook-ի հավելվածում հանդիպումների համար ծառայություն է հայտնվել, որն աշխատում է Tinder-ի սկզբունքով:

Նոր գործառույթի օգնությամբ օգտատերերը կարող են «գնահատել» իրենց առաջարկված օգտատերերին և հայտնել պատրաստ են արդյոք հանդիպել նրանցից ոմանց հետ: Շփումը կսկսվի միայն այն դեպքում, եթե 2 օգտատեր համաձայնել է հանդիպել այդ գործառույթի միջոցով, գրում է Vc.ru-ն Motherboard-ի վրա հղումով:

Պարբերականը նշում է, որ ծառայությունը դեռևս առաջարկում է միայն ընկերների ցանկում ընդգրկված օգտատերերին: Սոցցանցի ներկայացուցիչները պարզաբանել են, որ փորձակում են գործառույթը, որը թույլ կտա սոցցանի ընկերներին հանդիպումներ կազմակերպել միմյանց հետ:

Թեստավորումը գործարկվել է Կանադայի և Նոր Զելանդիայի օգտատերերի սահմանափակ շրջանակի համար:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---