Խոսրովի արգելոցում և Արտավանում հրդեհների քրգործերը Քննչական կոմիտեի վարույթում են

Խոսրովի արգելոցում և Արտավանում հրդեհների քրգործերը Քննչական կոմիտեի վարույթում են

PanARMENIAN.Net - Խոսրովի արգելոցում ևՎայոց ձորի մարզի Արտավան համայնքումբռնկված հրդեհների դեպքերով հարուցված քրեական գործերը գտնվում են Քննչական կոմիտեի վարույթում։

Խոսրովի արգելոցի հրդեհի դեպքի առթիվ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 186-րդ հոդվածի 2-րդ մասի և 297-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրեական գործերով նախաքննություն է ընթանում: Այդ մասին PanARMENIAN.Net ին են հայտնել ՀՀ գլխավոր դատախազությունից։

186-րդ հոդվածի 2-րդ մասը՝ գույքն անզգուշությամբ ոչնչացնելը կամ վնասելը կրակի կամ առավել մեծ վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերվելու հետևանքով, ենթադրում է պատիժ տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից չորսհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ մեկից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը 2 տարի ժամկետով:

Իսկ 297-րդ հոդվածի 1-ին մասը՝անտառներ, ինչպես նաև անտառային ֆոնդի մեջ չմտնող տնկարկներ ոչնչացնելը կամ վնասելը, որը կատարվել է կրակի, պայթուցիկ նյութերի կամ առավել վտանգի այլ աղբյուրի հետ անզգույշ վերաբերմունքի արդյունքում, պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ ուղղիչ աշխատանքներով՝ առավելագույնը երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երկու տարի ժամկետով:

Արտավան համայնքի հարակից տարածքում բռնկված հրդեհի դեպքի առթիվ էլ մեղադրանք էր առաջադրվել Արտավան համայնքի բնակիչներից մեկին, դարձյալ վերոնշյալ հոդվածներով։ Գործի նախաքննությունը շարունակվում է։

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---