ԱՄՆ սենատորն առաջարկել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ընդունել

ԱՄՆ սենատորն առաջարկել է Ադրբեջանի դեմ պատժամիջոցներ ընդունել

PanARMENIAN.Net - Միացյալ Նահանգների սենատոր Դիք Դըրբինն առաջարկել է պատժամիջոցներ ընդունել Ադրբեջանի մի շարք պաշտոնյաների դեմ: Իր առաջարկը սենատորն արել է սեպտեմբերի 7-ին տեղի ունեցած Սենատի հատկացումների հանձնաժողովի նիստին, որի ընթացքում քննարկվում էր 2018 թվականի ԱՄՆ-ի արտաքին հատկացումների ծրագրերը:

Սենատորի առաջարկը տեղ է գտել հանձնաժողովի որոշման մեջ, հայտնում է «Ամերիկայի Ձայն»-ը:

«Ամերիկայի Ձայն»-ի ադրբեջանական ծառայության տվյալներով, պատժամիջոցները նախատեսում են առաջին հերթին ԱՄՆ մուտքի իրավունքի սահմանափակումներ Ադրբեջանի այն պաշտոնյաների համար, որոնք կապ ունեն ադրբեջանական Թուրան լրատվական գործակալության հիմնադիր Մեհման Ալիևի անօրինական կալանավորման հետ: Լրագրող Մեհման Ալիևը կալանավորվել է օգոստոսի 28-ին հարկային խնդիրներ ունենալու պատրվակով:

ԱՄՆ Կոնգրեսը սեպտեմբերի 7-ին հավանություն է տվել կոնգրեսական Դևիդ Վալադաոյի Արցախում ականազերծման համար լրացուցիչ 1,5 մլն դոլար հատկացնելու նախաձեռնությանը:

Հատկացումների վերաբերյալ վերջնական փաստաթուղթը քվեարկության կդրվի սեպտեմբերի 8-ին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---