«ՏաԹևեր» ճոպանուղին 8 ամսում 100.000 ուղևոր է սպասարկել 8 սեպտեմբերի 2017 - 15:32 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 8-ին «ՏաԹևեր» ճոպանուղին սպասարկել է 100.000-րդ ուղևորին: Հաջողակը երևանաբնակ Սերոբ Իգիթյանն էր, որը Տաթև էր այցելել ընտանիքի հետ։ «Տաթևի դարպասներ» նախագծի ղեկավար Վահե Բաղդասարյանը նրան է հանձնել 100.000-րդ այցելուի հավաստագիրը, ինչպես նաև նվեր փաթեթ, որը ներառում է «ՏաԹևեր» հյուրատան, «Տաթևի տուր» երթուղու և «Տաթևատան» ռեստորանի ծառայություններից մեկ անգամ անվճար օգտվելու հնարավորություն։ «Այս տարվա հունվար-օգոստոս ամիսներին «ՏաԹևեր» ճոպանուղին սպասարկել է աննախադեպ թվով ուղևորների։ Անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ճոպանուղու այցելուների թիվն աճել է 38%-ով։ Սա հաստատում է, որ աշխարհի ամենաերկար ճոպանուղին՝ «ՏաԹևեր»-ը, դարձել է Հայաստանի զբոսաշրջային այցեքարտերից մեկը»,- ասել է Վահե Բաղդասարյանը։ Գործարկումից մինչև օրս ճոպանուղին սպասարկել է ավելի քան 600.000 ուղևորի, տեղեկացնում են IDeA հիմնադրամի հանրային կապերի բաժնից։ «ՏաԹևեր» ճոպանուղին կառուցվել է 2010 թ.-ին «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) հիմնադրամի «Տաթևի վերածնունդ» ծրագրի շրջանակում: Այն ամենաերկար հետադարձելի ճոպանուղին է աշխարհում: Ռեկորդային են ոչ միայն օդուղու երկարությունը՝ 5752 մետր, այլև ճոպանուղու կառուցման ժամկետները՝ ընդամենը 10 ամիս։ Նախագիծն իրականացրել է ճոպանուղիների կառուցման ոլորտի համաշխարհային առաջատար ավստրո-շվեյցարական Doppelmayr/Garaventa ընկերությունը։ Ճոպանուղու գործարկումը և «Տաթևի վերածնունդ» ծրագրով իրականացված նախագծերը նոր թափ են հաղորդել Սյունիքի մարզում զբոսաշրջության զարգացմանը։ Վերջին տարիներին միայն Գորիսում բացվել է ավելի քան 15 հյուրանոց, որտեղ աշխատում է մոտ 200 մարդ։ «Տաթևի վերածնունդ» ծրագրի նպատակն է վերականգնել Տաթևի վանական համալիրը՝ դրա պատմամշակութային և հոգևոր նշանակությանը համապատասխանող անհրաժեշտ ենթակառուցվածքների ստեղծմամբ և տեղական համայնքների զարգացմամբ։ Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Ամենաընթերցվողը բաժնում | Հնդկաստանն արդիականացրել է ՀՀ մատակարարված հրետանային համակարգերը՝ նոր էլեկտրոնիկա տեղադրելով Հրետանային համալիրներում տեղադրվել են պարզեցված ինտերֆեյսով բալիստիկ համակարգիչներ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարը գործուղվել է Իտալիա Հանդիպումներ կլինեն տեղի պաշտոնատար անձանց, հայկական կառույցների հետ ՊՆ. Սուտ է, թե Տավուշի հատվածում Ադրբեջանը կրակել է հայկական դիրքերի ուղղությամբ Նախարարությունը հորդորում է հետևել գերատեսչության պաշտոնական հաղորդագրություններին Զախարովա․ ՀՀ-ն շարունակում է ՀԱՊԿ լիարժեք անդամ մնալ իր համապատասխան պարտավորություններով Նա նաև ասել է, որ ՌԴ–ն կասկածի տակ չի դնում իր արտաքին քաղաքական կուրսն ընտրելու ՀՀ սուվերեն իրավունքը |