Սերգեյ Մարկեդոնով. Հնարավոր չէ «սառեցված» անվանել ղարաբաղյան հակամարտությունը

PanARMENIAN.Net - Բաքվի կողմից միլիտարիզմի աճը պարբերաբար պատասխան արձագանք է գտնում Երեւանում: Ընթացիկ տարվա հունվարին Հայաստանի պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը ապշեցրեց ԶԼՄ-ներին կոշտ եւ ծայրահեղ հայտարարություններով: Նման բան Երեւանի պաշտոնական ներկայացուցիչները վաղուց չէին արել: Սովորաբար Հայաստանում քաղաքական գործիչներն ու զինվորականները, մեկնաբանելով պաշտոնական Բաքվի այս կամ այն հայտարարությունը, սահմանափակվում են «չոր վառոդի» եւ «լավ մարտական վիճակում գտնվելու» մասին հայտարարություններով»,-գրում է Ռուսաստանի Քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի ազգամիջյան խնդիրների բաժնի պետ, պատմական գիտությունների թեկնածու Սերգեյ Մարկեդոնովը: Նա մեջբերում է ՀՀ ՊՆ ղեկավարի այն խոսքերը, որ իր հրամանատարության տակ գտնվող բանակը պատրաստ է ոչ միայն պաշտպանական, այլ նաեւ հարձակողական գործողությունների: «Եթե Ադրբեջանի ղեկավար կազմը խոսում է 20 տոկոս կորցրած տարածքների եւ մեկ միլիոն փախստականների մասին, ապա նա պետք է մտածի, թե ինչ կլինի, եթե նրանք կորցնեն եւս 20 տոկոս եւ հայտնվեն եւս 2 մլն փախստականներ»:



ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հունվարյան այցը տարածաշրջան ուղեկցվում էր նոր լավատեսական հայտարարություններով, գտնում է Մարկեդոնովը` հիշեցնելով, որ միջնորդներն այցելեցին Բաքու, հետո Հայաստան, իսկ այնտեղից արդեն Ստեփանակերտ: 2008 թ. հունվարի 16-ին նրանք անց կացրին շփման գծի դիտարկում Աղդամի ուղղությամբ, որը եւ հայերը, եւ ադրբեջանցիները առանց քաղաքական կոռկետության կոչում են «ռազմաճակատի գիծ»: Հետեւաբար, ասել թե, ղարաբաղյան հակամարտությունը «սառեցված է» եւ նույնիսկ «մոռացված», ինչպես կարծում են որոշ եվրոպացի փորձագետներ, հնարավոր չէ: Այստեղ կա դինամիկա, սակայն այն չի կարելի դրական համարել: Որպես խաղաղարար «արտադրանք» միջնորդները Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին են ներկայացրել այսպես կոչված «Ղարաբաղյան հակամարտության հիմնարար սկզբունքները», որ կազմվել են վերջին տարիների բանակցությունների արդյունքների հիման վրա: Ըստ ՄԽ միջնորդների, «առաջարկված փաստաթղթում չկան ծուղակներ եւ երկիմաստություններ, դրանք լավագուն առաջարակներն են, որ կարող են առաջարկել միջնորդները ղարաբաղյան հարցում փոխզիջման հասնելու համար»,-ընդգծել է Ս.Մարկեդոնովը, գրում է Պոլիտկոմը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---