Սաուդյան Արաբիան խզել է բոլոր կապերը Կատարի հետ

Սաուդյան Արաբիան խզել է բոլոր կապերը Կատարի հետ

PanARMENIAN.Net - Սաուդյան Արաբիան կասեցրել է շփման և երկխոսության բոլոր ձևերը Կատարի իշխանությունների հետ: Էր Ռիադը դժգոհ է նրանից, թե ինչպես է Կատարի պետական լրատվական QNA գործակալությունը ներկայացրել երկու երկրների պաշտոնյաների նախօրեին կայացած հեռախոսային բանակցությունները:

«QNA-ի հրապարակումը Կատարի իշխանությունների կողմից փաստերի խեղաթյուրման հերթական օրինակն է»,-հայտարարել է Սաուդյան Արաբիայի ԱԳՆ ներկայացուցիչը, գրում է Deutsche Welle-ն SPA գործակալության վրա հղումով:

Կատարի շեյխ Համիմ բեն Համադ աթ Թանիի և Սաուդյան Արաբիայի արքայազն Մուհամմեդ բեն Սալմանիհեռախսազրույցի ավարտից մի քանի ժամ հետո QNA գործակալությունը հայտնեց, որ «զրուցակիցներն ընդգծել են բանակցությունների սեղանի մոտ ճգնաժամը լուծելու անհրաժեշտությունը՝ ապահովելու համար Պարսից ծոցի երկրների միասնությունն ու կայունությունը»: Ըստ գործակալության, Աթ Թանին ողջունել է Բեն Սալմանի առաջարկը՝ «2 դեսպան նշանակել տարաձայնություններն այնպես հաղթահարելու համար, որ վնաս չհասցվի պետությունների ինքնիշխանությանը»:

SPA գործակալությունն իր հերթին հաղորդել էր, որ «բանակցությունների ժամանակ Կատարի էմիրը բանակցելու և քառյակ երկրների պահանջները քննարկելու ցանկություն է հայտնել՝ հաշվի առնելու համար բոլորի շահերը»: Մանրամասներ նախատեսվում էր քննարկել Սաուդյան Արաբիայի, ԱՄԷ-ի, Բահրեյնի և Եգիպտոսի միջև համաձայնության գալուց հետո:

Հունիսի սկզբին Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը և Եգիպտոսը խզեցին դիվանագիտական հարաբերությունների Կատարի հետ և շրջափակում սահմանեցին էմիրության համար՝ մեղադրելով վերջինիս ահաբեկչությանը սատարելու մեջ: Կատարին 13 կետից բաղկացած պահանջների ցուցակ ներկայացվեց, այդ թվում՝ փակել Ալ Ջազիրա հեռուստաալիքը և թուրքական ռազմակայանը, խզել դիվանագիտական հարաբերություններն Իրանի հետ, դադարեցնել ահաբեկիչների ֆինանսավորումը: Դոհայում մեղադրանքներն անհիմն են համարում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---