Ադրբեջանի քաղաքացին ԻՊ կազմում մարդկանց է սպանել Սիրիայում

Ադրբեջանի քաղաքացին ԻՊ կազմում մարդկանց է սպանել Սիրիայում

PanARMENIAN.Net - Ադրբեջանի քաղաքացի Էլդանիզ Մամեդովն ահաբեկչական «Ւսլամական պետություն» խմբավորման կազմում մարտական գործողությունների է մասնակցել Սիրիայում: Համապատասխան տեսանյութ է հրապարակվել:

Աբու Ջիհադ անունով հայտնի Մամեդովը ձերբակալվել է Ադրբեջանի պետանվտանգության ծառայության հատուկ գործողության արդյունքում, գրում է Haqqin.az-ը:

Տեսանյութում երևում է, թե ինչպես է Մամեդովը մյուս գրոհայինների հետ լուսանկարվում իրենց կողմից սպանված մարդու դիակի մոտ:

Ադրբեջանցի ահաբեկիչը նաև անձնական բլոգ է վարել Instagram-ում, որը ճանաչված էր ԻՊ գրոհայինների շրջանում:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---