Գերմանիան սառեցրել է Թուրքիա զենքի առաքումների մեծ մասը

Գերմանիան սառեցրել է Թուրքիա զենքի առաքումների մեծ մասը

PanARMENIAN.Net - Գերմանիայի դաշնային կառավարությունը սառեցրել է Թուրքիա զենքի առաքումների մեծ մասը երկկողմ հարաբերություններում լարվածության աճի պատճառով: Այդ մասին ԳԴՀ ԱԳ նախարար Զիգմար Գաբրիելը հայտարարել է սեպտեմբերի 11-ի երեկոյան, Բեռլինում Handelsblatt թերթի կազմակերպած միջոցառմանը:

«Բոլոր խոշոր հայտերը, որոնցով դիմնել է Թուրքիան, իսկ դրանք քիչ չեն, մենք սառեցրել ենք»,-ասել է նախարարը, հայտնում է Deutsche Welle-ն:

Միևնույն ժամանակ մի շարք արտահանումներ իրականացվում են միջազգային պայմանգրերի շրջանակում, ուստի վաճառքի ամբողջական սառեցման մասին խոսք չկա:

2017-ի սկզբից Գերմանիայի կառավարությունը հավանություն էր տվել 25 մլն եվրոյի զենքի ու զինամթերքի առաքմանը Թուրքիա: Այդպես է պատասխանել ԳԴՀ էկոնոմիկայի և էներգետիկայի նախարարությունը «Դաշինք-90»/«Կանաչներ» կուսակցության ներկայացուցիչ Օզջան Մութլուի հարցմանը:

Գաբրիելն ուշադրություն է դարձրել, որ Բեռլինը «պետք է ամեն հնարավորն անի», որպեսզի իրավիճակը էլ ավելի չվատթարանա: Դիվանագիտական կապերի խզումը կամ ՆԱՏՕ-ից Անկարային հեռացնելու կոչերն, ըստ նրա, չեն հանգեցնի Գերմանիայի քաղաքացու շուտոփույթ ազատ արձակմանը: Ըստ նրա, դա միայն զրկում է կալանվածներին Գերմանիայի հյուպատոսական աջակցությունից:

2016-ի նոյեմբերից ի վեր Բեռլինն առնվազն 11 գործարք է սառեցրել, որով Թուրքիային պետք է զենք ու զինամթերք առաքվեր: ԳԴՀ կառավարությունը սկսել է ավելի զգուշավոր լինել այդ հարցում 2016-ի ամռանը Թուրքիայում տեղի ունեցած պետական հեղաշրջման անհաջող փորձից և հակառակորդների դեմ նախագահ Էրդողանի դաժան միջոցներից հետո:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---