Apple-ը ներկայացրել է iPhone 8 և 8 Plus-ը

Apple-ը ներկայացրել է iPhone 8 և 8 Plus-ը

PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 12-ին Apple ընկերությունը ներկայացրել է iPhone-ի հաջորդ սերունդը Սթիվ Ջոբսի անվան թատրոնում կայացած շնորհանդեսին:

2017-ին Apple ընկերությունը տոնում է առաջին iPhone-ի թողարկման 10-ամյակը:

iPhone 8 և 8 Plus մոդելներն այնքան էլ մեծ թարմացում չունեն iPhone 7-ի և 7 Plus-ի համեմատ: Առնվազն, եթե համեմատելու լինենք iPhone X-ի հետ:

Սմարթֆոններն այժմ ապակյա կորպուս ունեն: Պահպանվել են դիսփլեյի անկյունագծի չափերը՝ 5,5 և 4,7 դյույմ, ինչպես նաև IP68 մակարդակի պաշտպանությունը փոշուց ու ջրից, և ստերեոդինամիկները: Ականջակալների համար նախատեսված 3.5-մմ միացումն այդպես էլ չի վերադարձվել: Դիսփլեյն այժմ ունի TrueTone, ինչպես iPad Pro-ի դեպքում, գրում է Ferra.ru-ն:

Հիմքում A11 bionic հզոր պրոցեսորն է: Այն ունի բարձր արտադրողականությամբ 2 պրոցեսորային միջուկ և 4 էներգաարդյունավետ, ինչպես նաև Apple-ի կողմից մշակված առաջին գրաֆիկը: Ըստ ընկերության, միջուկների արտադրողականությունը 25 տոկոսով ավելի է, քան նախորդ A10-ում, տնտեսողները՝ 70 տոկոսով ավելի արագ են, իսկ գրաֆիկան՝ 30 տոկոսով:

2 մոդելն էլ 12-մեգապիքսելանոց տեսախցիկ ունեն F1.8-ով, նախորդ տարբերակում այն համալրված էր F2.8 բարելավված հեռաֆոտո մոդուլով: Տեսախցիկը համալրված իրականության խաղերի ու հավելվածների հնարավորություն է տալիս: Նոր հիրոսկոպներն ու աքսելերոմետրերը թույլ են տալի ավելի ճշգրիտ չափել շարժումը: Նաև հայտնվել է Qi չափանիշի անլար լիցքավորման հնարավորություն:

iPhone 8-ը և 8 Plus-ը նախնական պատվերների համար հասանելի կլինեն սեպտեմբերի 15-ից և վաճառքի կհանվեն սեպտեմբերի 22-ին: 64ԳԲ հիշողությամբ iPhone-ը կարժենա $699, իսկ iPhone 8 Plu-ը 64 ԳԲ հիշողությամբ՝ $799: Կան նաև 256 ԳԲ հիշողությամբ iPhone 8 և iPhone 8 Plusտարբերակներ արծաթագույն, ոսկեգույն և «մոխրագույն տիեզերք» երանգի կատարումով:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---