Apple-ը հրապարակել է iOS 11-ի թողարկման օրը

Apple-ը հրապարակել է iOS 11-ի թողարկման օրը

PanARMENIAN.Net - Apple ընկերությունը հրապարակել է iOS 11 օպերացիոն համակարգի թողարկման օրը՝ դա տեղի կունենա 2017-ի սեպտեմբերի 19-ին որպես iPhone 5s-ի և հաջորդ iPad Air և iPad Pro բոլոր մոդելների, 5-րդ սերնդի iPad-ի, iPad mini և ավելի նոր տարբերակների, ինչպես նաև 6-րդ սերնդի iPod touch-ի համար անվճար ծրագրային ապահովում: Այս մեծ թարմացումը ներառում է բազում, կարծես ոչ այնքան կարևոր նորարարություններ և բարելավումներ:

Օրինակ, Messages-ի կոնտենտն այժմ սինխրոնացվում է iCloud ամպի միջոցով, այսինքն բոլոր հաղորդագրությունները ակտուալ կլինեն: Apple Pay վճարային ծառայությունը սովորել է գումար փոխանցել օգտատերից օգտատերին iMessage-ի միջոցով և Touch ID նույնականացմամբ, գրում է Ferra.ru-ն:

Siri ձայնային օգնականը ավտոմատ թարգմանության գործառույթ է ստացել՝ անգլերեն բառերն ու բառակապակցութունները հնարավոր կլինի թարգմանել չինարեն, ֆրանսերեն, գերմաներեն, իտալերեն և իսպաներեն: Օգնականը կունենա ինչպես տղամարդու, այնպես էլ կնոջ ձայն:

Բարելավումներ կան նաև լուսանկարահանման բաժնում՝ ներառյալ Instagram-ի Boomerang-ի ոճով էֆեկտները: Բարելավվել է նաև դիմանկարի ռեժիմը: Քարտեզներում ավելի մանրակրկիտ նավիգացիա է նախատեսված, ներառյալ օդանավակայաններն ու առևտրի կենտրոնները:

«Տուն» հավելվածը մեծ հնարավորություններ ունի՝ այդ թվում AirPlay 2 դինամիկներ, տնային սարքերի գործարկման նոր եղանակներ, իսկ AirPlay 2-ն աջակցում է աուդիո բազմասենյակային ռեժիմին և այլն:

iOS 11-ի այլ նոր գործառույթների թվում կա «չանհանգստացնել» գործառույթը վարորդների համար: iOS 11-ը թույլ կտա նաև մշակողներին հավելվածներ ստեղծել, որտեղ օգտատերերը կկարողանան տեսնել վիրտուալ կոնտենտն իրական բնապատկերից բացի:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
---