Իրանի արևմուտքում ԻՊ ահաբեկչություն է կանխվել13 սեպտեմբերի 2017 - 15:02 AMT PanARMENIAN.Net - Իրանում Իսլամական հեղափոխության պաշտպանների կորպուսի մարտիկներն ահաբեկչություն են կանխել, որը մտադիր էին իրականացնել «Իսլամական պետության» գրոհայինները: Գործողությունն իրականացվել է Շահրիյարում՝ Իրանի արևմտյան նահանգում: Ըստ Կորպուսի տեղի բաժանմունքի հրամանատար, գնդապետ Ամին Յամինի, ձերբակալվել է ահաբեկիչների պարագլուխը: Հարձակումը նախատեսվում էր իրականացնել գալիք շաբաթ, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Ձերբակալված գրոհայինը նախկինում պատերազմել է Սիրիայում: Նրան հանձնարարվել էր մոտ 300 մարդ հավաքագրել, որոնք պետք է զանգվածային ինքնապայթեցում կատարեին կրոնական տոնակատարության ժամանակ: Գրոհայինին հաջողվել է հայտնաբերել՝ բջջային հեռախոսով նրա խոսակցությունների շնորհիվ: Հեղափոխության պաշտպանների կորպուսի մարտիկները, ներկայանալով որպես ԻՊ անդամներ, հանդիպում են նշանակել նրան և ձերբակալել են: Օգոստոսին Իրանի հատուկ ծառայությունները ԻՊ 27 գրոհայինի ձերբակալեցին, որոնցից 5-ն ահաբեկչական գործողություններ էին նախապատրաստում Իրանի տարբեր քաղաքներում: 17 մարդ ձերբակալվել է երկրի տարածքում, ևս 10-ը՝ արտերկրում, հետո փոխանցվել Թեհրանին: Հունիսի 7-ին կրկնակի ահաբեկչություն եղավ Թեհրանում՝ հարձակման ենթարկվեցին խորհրդարանի շենքն ու այաթոլլա Հոմեյնիի դամբարանը: 12 մարդ զոհվեց, 39-ը՝ վիրավորվեց: Պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ն: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |