Հայաստանը՝ գարեջրի արտադրության հայրենիք.The Smithsonian-ի անդրադարձը

Հայաստանը՝ գարեջրի արտադրության հայրենիք.The Smithsonian-ի անդրադարձը

PanARMENIAN.Net - Հայաստանն աշխարհում գարեջրագործությամբ զբաղվող ամենահին ու միաժամանակ՝ ամենանոր երկրներից է: Այս մասին ասվում է The Smithsonian-ի անդրադարձում, որտեղ հոդվածագիրը խոսում է Հայաստանում գարեջրի արտադրության ակունքներից, երբ Քսենոֆոնի զորքը սրանից ավելի քան 2000 տարի առաջ Հայաստանի տարածքով անցնելիս գարուց ստացված «տարօրինակ ըմպելիք» էր վայելում, այնուհետև անդրադառնում մեր օրերում Հայաստանում գործող գարեջրատներին:

Հատկանշական է, որ աշխարհում գարեջրի մասին առաջին պահպանված գրավոր հիշատակություն արվել է մ.թ.ա. 4-րդ դարում հույն վարձկանների ղեկավար Քսենոֆոնի ճամփորդական օրագրում, որը նա կատարել է Հայաստանի տարածքում շրջելիս:

«Իհարկե Քսենոֆոնից հետո ավելի քան 2000 տարվա ընթացքում շատ բան է փոխվել, և, ի դժբախտություն գարեջրի, տարածաշրջանում ավելի շատ կենտրոնացած են գինեգործության անցած պատմության վրա, որը շատ ավելի լավ է վավերագրված»,- ասված է հոդվածում:

«Հայաստանում գարեջրի գործարանների մասին առաջին հիշատակումները վերաբերում են 19-րդ դարին, երբ գարեջուրը շահութաբեր բիզնես էր Ռուսական կայսրությունում: Գործարաններ էին բացվել Ալեքսանդրապոլում (այժմյան՝ Գյումրի) ու Կարսում: Վերջինս ներկայիս ՀՀ տարածքից դուրս է, իսկ Գյումրիի գարեջրի հին գործարանը դեռևս պահպանվել է: Թեև գարեջուր այնտեղ արդեն չի արտադրվում ( արտադրությունը նոր շենք է տեղափոխվել), գարջրի պատմության սիրահարները կարող են այցելել այն»:

The Smithsonian-ն անդրադարձել է նաև «Զանգա» գարեջրատանը, որը գտնվել է Հրազդան գետի ափին: Այն 1892-ին հիմնմնադրել է հաջողակ գործարանատիրոջ որդի Հարույթուն Ավետյանցը: «Զանգան» միայն մեկ տեսակի գարեջուր է արտադրել՝ ավանդական գերմանական բոկ: Որոշ ժամանակ բիզնեսը հաջող է զարգացել, բրենդը որոշակի միջազգային հաջողություններ է գրանցել Ռուսական կայսրությունում և Եվրոպայում (անգամ մրացանակների է արժանացել Նեապոլում ու Միլանում):

Սակայն Լենինի՝ իշխանության գալուց ու կոմունիստական կարգերի հաստատումից հետո բոլոր ուժեղ ու մեծ գործարաններն ազգայնացվեցին: Երբ Հայաստանը դարձավ ՍՍՀ, Ավետյանցն էլ, շատ գործարարների նման, կորցրեց իր բիզնեսը: Առանց համապատասխան որակավորմամբ մասնագետների, բիզնեսը շատ արագ անկում ապրեց: 1926-ին Ավետյանցի մահից հետո գարեջրի գործարանը փակվեց: Հայաստանում գարեջրի արտադրությունը վերականգնվեց միայն 2-րդ Աշխարհամարտից հետո:

Այնուհետև հոդվածագիրն անդրադառնում է Հայաստանում գարեջրի արտադրույթն վերածննդին ու պատմում Երևանում գործող գարեջրատներից մի քանիսի մասին, մասնավորապես, անդրադառնալով Beer Academy-ին ու Dargett-ին: Նշվում է, որ վերջինս անթիվ նորություններ է թողարկել բացումից ի վեր՝ հայկական խնձորներից ստացվող առաջին սիդրը (խնձորօղին), առաջին մրգային գարեջուրը Հայաստանում, որը ստացվում է ծիրանից, և այլ «նորամուծություններ»:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---