Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին

Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի ժյուրին

PanARMENIAN.Net - ՀՀ Ժողովրդական արտիստ, կինոռեժիսոր Հարություն Խաչատրյանը կնախագահի «Ուղերձ առ մարդը» փառատոնի 2017-ի ժյուրին: «Ուղերձ առ մարդը» վավերագրական, կարճամետրաժ և էքսպերիմենտալ ֆիլմերի ամենամյա միջազգային կինոփառատոնն այս տարի կանցկացվի սեպտեմբերի 15- 22-ը:

Փառատոնն 1989-ից անցկացվում է Սանկտ Պետերբուրգում: «Ուղերձ առ մարդը» փառատոնի ծրագրերում ընդգրկված ֆիլմերի թեմատիկ հիմնական առանձնահատկությունը հումանիզմն է:

Կինոյում Հարություն Խաչատրյանը առաջին քայլերը ևս կապված են այս փառատոնի հետ. հեղինակի «Կոնդ» և «Սպիտակ քաղաք» ֆիլմերը ներկայացված են եղել առաջին փառատոնի հիմնական ծրագրում, իսկ «Վերադարձ ավետյաց երկիրն» էլ 1993-ին արժանացել է երեք մրցանակի:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Ոսկե ծիրան» Երևանի միջազգային կինոփառատոնի տնօրեն Հարություն Խաչատրյանը նոր ֆիլմաշարի նկարահանման աշխատանքների ծանրաբեռնվածության առթիվ և իր դիմումի համաձայն ազատվել է «Ոսկե ծիրան» կինոփառատոնի տնօրենի պաշտոնից:

 Ուշագրավ
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում
Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․
Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով
---