ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

ԱՄՆ-ում առաջարկել են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

PanARMENIAN.Net - ԱՄՆ ազդեցիկ դեմոկրատ սենատոր Բեն Քարդինն առաջարկել է Սպիտակ տանը պատժամիջոցներ սահմանել Անկարայի դեմ և մտածել ՆԱՏՕ-ին նրա անդամակցության հետագա նպատակահարմարության համար:

Քաղաքական գործիչը զգուշացրել է, որ ռուսական Ս-400 հրթիռային համակարգերը գնելու Թուրքիայի որոշումը կարող է վատ անդրադառնալ Անկարայի վրա, քանի որ վերջինս խախտում է Մոսկվայի դեմ գործող ԱՄՆ պատժամիջոցների ռեժիմը: Ինչպես նշել է օրենսդիրը ֆինանսների նախարարին և պետքարտուղար Թիլերսոնին հասցեագրված նամակում, օգոստոսին ընդունված որոշումը նախատեսում է պատժամիջոցների կիրառում «բոլոր նրանց հանդեպ, ով խոշոր գործարքներ է կատարում ՌԴ պաշտպանական և հետախուզական հատվածների հետ:

Սենատորը նշել է, որ դրանք պարտադիր կիրառման պատժամիջոցներ են, քանի որ ուղղված են ԱՄՆ և նրա դաշնակիցների դեմ ՌԴ հարձակումները զսպելուն:

Ըստ պարբերականի, Քարդինը խնդրել է ԱՄՆ նախագահի վարչակազմին գնահատել, թե ինչպե հրթիռային համակարգերի գնումը կարող է ազդել ՆԱՏՕ-ին Անկարայի անդամակցության վրա:

Ավելի վաղ Մոսկվան և Անկարան համաձայնության են եկել ռուսական Ս-400 հրթիռային համակարգերը Թուրքիային վաճառելու վերաբերյալ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ Անկարան առաջին անդամավճարն է արել Ս-400-ի գնման դիմաց:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---