«Սպասուհու պատմությունը» սերիալը՝ «Էմմիի» գլխավոր մրցանակակիր18 սեպտեմբերի 2017 - 15:47 AMT PanARMENIAN.Net - «Սպասուհու պատմությունը» սերիալը դարձել է «Էմմիի» գլխավոր մրցանակակիրը: Գլխավոր դերակատար Էլիզաբեթ Մոսսը լավագույնն է ճանաչվել Դրամատիկ սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում: Լավագույն մինի սերիալ է ճանաչվել «Մեծ փոքր սուտը», իսկ սերիալում նկարահանված Նիքոլ Քիդմանը լավագույնն է ճանաչվել Մինի սերիալի լավագույն դերասանուհի անվանակարգում: Այս ժանրում լավագույն դերակատար է ճանաչվել Ռիզ Ահմեդը «Մի անգամ գիշերը» սերիալում դերակատարման համար: Լավագույն կատակերգական սերիալ է ճանաչվել «Փոխնախագահը», իսկ Ջուլիա Լուիս-Դրեյֆուսը 6-րդ անգամ անընդմեջ ճանաչվել է այդ ժանրի լավագույն դերասանուհի, գրում է Lenta.ru-ն Reuters-ի վրա հղումով: Դրամատիկ սերիալի լավագույն դերակատր անվանակարգում հաղթող է ճանաչվել Սթերլինգ Բրաունը «Դա մենք ենք» սերիալում դերակատարման համար, իսկ լավագույն կատակերգակ է ճանաչվել Դոնալդ Գլովերը, որը նկարահանվել է «Ատլանտա» սերիալում: «Էմմիի» հավակնորդների անունները հրապարակվել էին հուլիսին: 69-րդ մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել սեպտեմբերի 17-ին Լոս Անջելեսում: Մրցանակը շնորհվում է հեռուստատեսային շուոներում և սերիալներում ականավոր նվաճումների համար, ամեն տարի մրցանակը շնորհում է Ամերիկյան հեռուստատեսային ակադեմիան: Հղումներ թեմայով. Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |