Վախճանվել է Անդրեյ Նույկինը՝ ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկը18 սեպտեմբերի 2017 - 15:21 AMT PanARMENIAN.Net - 87 տարեկանում վախճանվել է Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկը՝ հրապարակախոս Անդրեյ Նույկինը: Այդ մասին իր ֆեսյբուքյան էջում գրել է նրա վաղեմի ընկեր, գիտնական Վալենտին Միխայլովը: Նույկինը հայտնի դարձավ վերակառուցման տարիներին՝ նա առաջին գումարման Պետդումայի պատգամավոր էր «Ռուսաստանի ընտրությունը» կուսակցությունից: Ռուս մտավորականության «Ղարաբաղ» կոմիտեի հիմնադիրներից մեկն է, խստորեն քննադատել է ՌԴ կոմկուսի գործունեությունը: «Ղարաբաղ՝ իմ ցավ» գրքում Անդրեյ Նույկինը պատմել է, թե ինչպես մի խումբ մոսկվաբնակ մտավորականներ, առաջնորդվելով արդարության և պարտքի զգացումով, 1991-ի փետրվարին, Մոսկվա-Երևան-Ստեփանակերտ չվերթից հետո, կյանքում առաջին անգամ ականատես եղան ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի և ադրբեջանական ՕՄՈՆ-ի պատժիչ գործողություններին: Ղարաբաղցիների հետ միասին նրանք ենաթրկվեցին նվաստացումների և հալածանքների, որ կատարվում էին հենց այն վայրում, որտեղ վայրէջք էր կատարել ինքնաթիռը, և ստիպված էին հեռանալ Ղարաբաղից՝ մի քայլ անգամ չանելով Ստեփանակերտի օդանավակայանից: Մոսկվա վերադառնալուն պես, կոմիտեի անդամները, գրողներ Նույկինը, Գայդարը, Օսկոցկին, Չերնիչենկոն, Գ.Նույկինան, զայրացած վերապրածից, ստեղծեցին ռուս մտավորականների «Ղարաբաղ» կոմիտեն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | ԻՆԳՈ-ն ապահովագրել է Career Сity Fest 2K24-ը և ներկայանում է շուկայում առաջին՝ միջոցառումների ապահովագրման պրոդուկտով Ապահովագրության պայմաններն ընտրվում են՝ հաշվի առնելով յուրաքանչյուր իրադարձության առանձնահատկությունները Ակբա բանկ․ ՀՀ-ում առաջին անգամ թողարկվում են UnionPay International-ի քարտեր Ակբա բանկը քարտերը տրամադրում է ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ ֆիզիկական և իրավաբանական անձանց Վարչապետ․ ՀԱՊԿ-ն ուզում էր ՀՀ գալ ոչ թե որպես դաշնակից, այլ` խաղաղապահ Նա հավելել է, որ դա էր ՀԱՊԿ-ի հետ հայկական կողմի ամենամեծ խնդիրը Փաշինյան. Ցեղասպանության զոհերի ցուցակագրման օրակարգ իշխանության օրակարգում երբեք չի եղել Նա նշել է, որ այդ մասին ավելի վաղ էլ է հայտարարվել |