Թբիլիսիից պատվիրակությունը կուսումնասիրի «վրացական Օձունն ու Ախթալան»20 սեպտեմբերի 2017 - 14:00 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի մշակույթի ու հուշարձանների պահպանության նախարար Միխայիլ Գիորգաձեն, փոխնախարար Լևան Խարատիշվիլին ու մշակութային ժառանգության պահպանման ազգային գործակալության տնօրեն Նիկոլոզ Անտիձեն սեպտեմբերի 20-22-ը կայցելեն Հայաստան՝ «վրացական հուշարձանները» դիտարկելու համար։ Apsny.ge հաղորդմամբ, այցի ընթացքում, մասնավորապես, դիտարկվելու են «վրացական մշակութային ժառանգության մասնիկներ Ախթալայի ու Օձունի վանքերը»։ Պատվիրակությունը հանդիպելու է ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հետ, մասնավորապես, հուշարձանների խնամքի հարցը քննելու համար։ Վրացական կողմը սեփական ժառանգության մաս է համարում ՀՀ տարածքում 5 վանք ու եկեղեցի՝ Ախթալան, Քոբայրը, Խուճապը, Հնեվանքն ու Կիրանցը։ Հայ պատմաբանները հիմնականում պնդում են, որ 5-ն էլ քաղքեդոնական շրջանի հայկական եկեղեցիներ են։ Օձունի տաճարը հիմնվել է 5-րդ դարում, բազմիցս վերակառուցվել է։ րացական կողմն առաջին անգամ է հայտարարում հուշարձանի վերաբերյալ մշակութային նկրտումների մասին։ Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |