Թիլերսոն. Իրանը սպառնում է կայունությանը Մերձավոր Արևելքում21 սեպտեմբերի 2017 - 16:53 AMT PanARMENIAN.Net - ԱՄՆ պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը հայտարարել է, որ Իրանը միջազգային միջնորդների վեցյակի հետ միջուկային համաձայնագրի ստորագրումից հետո էլ շարունակում է սպառնալ կայունությանը Մերձավոր Արևելքում: «Ցավոք, Իրանի հետ համաձայնագրի ստորագրումից հետո մենք տեսանք ինչ ասես, բացի Մերձավոր Արևելքի կայունացումից ու խաղաղությունից»,-ասել է Թիլերսոնը մամուլի ասուլիսում: Որպես անկայունության օրինակ Թիլերսոնը նշել է, որ Իրանը շարունակում է սատարել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի ռեժիմին, որը «բռնություն է բերել իր ժողովրդին», գրում է ՌԻԱ Նովոստին: Բացի այդ, ըստ պետքարտուղարի, Իրանը «չարանենգ կիբերգործունեությամբ է զբաղվում»: Նա հավելել է, որ Իրանն ակտիվորեն մշակում և փորձարկում է բալիստիկ հրթիռներ՝ խախտելով ՄԱԿ ԱԽ բանաձևերը: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ ԱՄՆ-ն մտադիր է Իրանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանել Թեհրանի կողմից սեփական հրթիռային ծրագիրը զարգացնելու և «թշնամական գործունեության» պատճառով: Այդ մասին հայտնում են արևմտյան լրատվամիջոցները ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի պաշտոնյայի վրա հղումով: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մայիսի 8–ին Պուտին–Փաշինյան երկկողմ հանդիպում կլինի՝ «քննարկելու շատ հարցեր են կուտակվել» Կրեմլում ակնկալում են, որ բոլոր հարցերն «անկեղծորեն կքննարկվեն առաջնորդների միջև» ՀՀ-ն և Հունգարիան դեսպանություններ կբացեն, մայրաքաղաքների միջև ուղիղ չվերթ կգործի Չվերթը կգործարկվի արդեն հուլիսին Առաջին դասարանցիների հայտագրումը կսկսվի հունիսի 10–ից Այն կիրականացվի 3 փուլով Ադրբեջանի հետ սահմանին արդեն սահմանային 40 սյուն է դրվել Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են |