Հարիսայի փառատոնը՝ սեպտեմբերի 24-ին22 սեպտեմբերի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Սեպտեմբերի 24-ին տեղի կունենա Հարիսայի փառատոնը: Այն Էջմիածնի հարևանությամբ գտնվող Մուսալեռ գյուղում ավանդաբար նշվում է սեպտեմբերի երրորդ կիրակի օրը: Այդ օրը մուսալեռցիները 102 կաթսա հարիսա կեփեն՝ նվիրված հերոսամարտի 102-րդ տարելիցին: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ մուսալեռցիներ տեղափոխվել են պատմական հայրենիք և հիմնել Մուսալեռ գյուղը: 1976-ին Մուսալեռի բարձր բլուրներից մեկի վրա կառուցվեց հերոսամարտին նվիրված հուշարձանը, իսկ հարիսա եփելու արարողությունը դարձավ զանգվածային տոնակատարություն՝ երգ ու պարով: Ամենամյա այս փառատոնին հարիսան որպես մատաղ է ժողովրդին մատուցվում: Ուտեստը եփվում է ամբողջ գիշեր, իսկ այդ ընթացքում խարույկի շուրջ հայրենասիրական ու ժողովրդական երգեր են հնչում: Հարիսան, որը կոչվում է նաև քաշիկա կամ քեշքեշ, չունի ստույգ թվագրություն: Ենթադրվում է, որ այն ի հայտ է եկել առաջին տնտեսությունների հետ, մասնավորապես 12.000 տարի առաջ: Այն պատրաստվել է ձավարեղենից, գառան կամ հավի մսով` կավե կճուճի մեջ, թոնրում: Հարիսայի մեջ ավելացվել են նաև կերաբույսեր և լոբազգիներ: Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |