ՌԴ ԿԳՆ. Լազարյան եղբայրների անվան դպրոցը շարունակելու է գործել![]() 25 սեպտեմբերի 2017 - 17:38 AMT PanARMENIAN.Net - Լազարյան եղբայրների անվան դպրոցըև՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Մոսկվայում շարունակելու է գործել: Այս մասին սեպտեմբերի 25-ին Երևանում հայտարարել է ՌԴ ԿԳ նախարար Օլգա Վասիլևան: «Դպրոցը և՛ Սանկտ Պետերբուրգում, և՛ Մոսկվայում շարունակելու է աշխատել: Խնդիրն այն է, որ յուրաքանչյուր լուր պետք է ստուգել․ կրկնում եմ՝ դպրոցը աշխատում է և շարունակելու է աշխատել նախկինում ձեռք բերված մեր համաձայնության շրջանակում»,- հայտարարել է Ռուսաստանի կրթության նախարարը, հաղորդում է «Ազատություն» ռադիոկայանը: Ավելի վաղ սկսել էին լուրեր շրջանառվել, ըստ որի օպտիմալացվելու է Մոսկվայի արևելյան լեզուների խորացված ուսուցմամբ Լազարյան եղբայրների անվան դպրոցը՝ 19-րդ դարում ստեղծված նախկին Լազարյան ճեմարանը, որտեղ աշակերտների մոտ կեսը հայ երեխաներ են։ ՀՀ ԿԳ նախարար Լևոն Մկրտչյանը հաստատել էր, որ նման վտանգ կա և հարցը քննարկվելու է ռուս պաշտոնյայի այցի շրջանակում։ ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |