Clean Armenia. Բջջային հավելվածը կպայքարի աղբի դեմ

Clean Armenia. Բջջային հավելվածը կպայքարի աղբի դեմ

PanARMENIAN.Net - Հայկական նոր ստարտափը՝ Clean Armenia բջջային հավելվածը կօգնի հնարավորինս շուտ ազատվել մեզ շրջապատող աղբից։

«Հեծանվորդները՝ հանուն մաքուր Երևանի» ծրագրի շրջանակներում ստեղծված բջջային հավելվածը հնարավորություն կտա նախ բացահայտելու, ապա վերացնելու Հայաստանի ողջ տարածքում առկա աղբավայրերը: Հավելվածը կարող է ներբեռնել ցանկացած մարդ, ով բնակվում է Հայաստանի մեծ ու փոքր քաղաքներում, գյուղերում: Քաղաքացին, հանդիպելով աղբակույտերի, տեղում նկարում և տեղադրում է բջջային հավելվածում:

Clean Armenia բջջային հավելվածի ադմինիստրատորը մշտապես կապի մեջ է համապատասխան պետական կառույցների ու մասնավոր ընկերությունների հետ:

Տվյալ աղբակույտի վերացումից հետո քարտեզից վերանում է աղբավայրի նշանը, իսկ բջջային հավելվածի առանձին բաժնում տեղադրվում է տվյալ մաքրված վայրի լուսանկարը:

Բջջային հավելվածը նախատեսված է iOS և Android հարթակների համար և շուտով կգործարկվի։

Նախաձեռնությունը «Սիրողական հեծանվային սպորտի և հեծանվային զբոսաշրջության ֆեդերացիա» հասարակական կազմակերպությանն է, որն իր ծրագիրն իրականացնում է ՀՀ նախագահի աշխատակազմի կողմից հատկացված դրամաշնորհի և Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հայտարարած մրցույթի շրջանակներում։

Հասարակական կազմակերպության միջոցով արդեն իսկ քարտեզագրվել են Երևանի վարչական շրջանների աղբավայրերը։ Ստեղծված հավելվածը կօգնի քաղաքային իշխանություններին, աղբահանություն իրականացնող կազմակերպությանն ավելի հեշտ համակարգել իրենց աշխատանքները։

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---