Վարդան Օսկանյանը մասնակցելու է Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին

PanARMENIAN.Net - Փետրվարի 9-ին ՀՀ ԱԳ նախարար Վարդան Օսկանյանը կմեկնի Մյունխեն` մասնակցելու Անվտանգության քաղաքականության հարցերով 44-րդ համաժողովի աշխատանքներին: Այդ մասին հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Համաժողովին կմասնակցեն Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլին, Մոլդովայի նախագահ Վլադիմիր Վորոնինը, ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յաապ դե Հոոպ Սխեֆերը, ԵՄ միասնական արտաքին եւ անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Խավիեր Սոլանան, Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թաիփ Էրդողանը,15 երկրների արտաքին գործերի եւ պաշտպանության նախարարներ:



Փետրվարի 13-14-ին նախարար Օսկանյանը կմասնակցի Կիեվում կայանալիք Սեւծովյան տարածաշրջանի եւ ԵՄ անդամ երկրների արտգործնախարարների հանդիպանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---