Վիգեն Սարգսյան. $200 մլն վարկով սպառազինության մատակարարումը կավարտվի մինչև 2017-ի վերջը 2 հոկտեմբերի 2017 - 11:23 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանից Հայաստան սպառազինության մատակարարումը, որն իրականացվում է 200 մլն դոլարի ռուսական պետական վարկի շրջանակում, կավարտվի մինչև տարեվերջ: Այդ մասին հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը լրագրողների հետ հանդիպմանը ամփոփելով պաշտոնավարման 1 տարին։ «Այդ ժամկետը նախատեսված է հենց համաձայնագրով: Ընթացքը նորմալ է: Գտնվում ենք ակտիվ փուլում», - ասել է Սարգսյանը, հայտնում է Aysor.am-ը: Ավելի վաղ Սարգսյանն ասել էր, որ նախատեսված սպառազինության մի մասն արդեն Հայաստանում է ու դրված է ծառայության։ Նախարարը հավելել է, որ այս տարվա ընթացքում հայկական ռազմարդյունաբերությունը եղել է ու շարունակելու է մնալ Հայաստանի առաջնահերթություններից: «Մենք այսօր էլ ունենք տեղական արտադրության միջոցներ, որոնք կիրառվում են Զինված ուժերում և դրանք մրցակից են ոչ միայն գնային տեսանկյունից, այլև՝ շուկայում չունեն իրենց անալոգները։ Մեր նպատակներից է ռազմական արդյունաբերությունը տնտեսության կարևորագույն շարժիչ ուժերից մեկը դարձնելը», - ասել է Վիգեն Սարգսյանը: Նա ընդգծել է. «Հնարավորություն ենք ունենալու միջազգային շուկաներում հայտնի դառնալու ոչ միայն որպես սպառազինություն ներկրող երկիր, այլև՝ բարձրագույն տեխնոլոգիաներով ռազմական տեխնիկա արտադրող ու արտահանող երկիր»: Ընթերցեք նաև. ՊՆ ղեկավար. ԶՈւ առաջնային խնդիրը մարտունակության բարձրացումն է Ուշագրավ Պահանջն առնչվում է նրա հետ փոխկապակցված 7 անձի Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Ադրբեջանում հայտարարել են, որ Ղազախի շրջանում ականի պայթյունից սահմանապահ է վիրավորվել Նշվում է, որ տարածքը, որտեղ տեղի է ունեցել դեպքը, հարում է այն հատվածին, որը «Հայաստանի հետ շփման գիծ էր» ՀՀ–Ադրբեջան սահմանին տեղադրվել է 35 սահմանային սյուն՝ նախատեսված աշխատանքների կեսից ավելին արվել է Նշվում է, որ երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են Կիրանցի բնակիչները կառավարության շենքում հանդիպում են Փաշինյանի հետ Կառավարության շենք է մտել նաև Տավուշի մարզպետ Եվրահանձնաժողովի գլխավոր տնօրենը կժամանի Հայաստան Այցը տարածաշրջանային է |