«Էրեբունի-Երևան 2799» սոցբաղադրիչ-ծրագիրը սկսվել է

«Էրեբունի-Երևան 2799» սոցբաղադրիչ-ծրագիրը սկսվել է

PanARMENIAN.Net - Մայրաքաղաքի հիմնադրման օրվա՝ «Էրեբունի-Երևան 2799» ծրագրի շրջանակում 2017-ին արդեն չորրորդ անգամ մեկնարկել է սոցիալական բաղադրիչ-ծրագիրը, որի ընթացքում սոցիալական և հասարակական ամենատարբեր խմբերում ներառված 2799 ընտանիքներ կստանան անհրաժեշտ կենցաղային տեխնիկա:

Ծրագրի առաջին օրվա ընթացքում մայրաքաղաքի 12 վարչական շրջաններում ընտանիքների մի մասն արդեն ստացել է Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներն ու կենցաղային տեխնիկան:

«Ցուցակները կազմելիս մենք արել ենք հնարավորը, որպեսզի բացառենք նախորդ տարիների հետ կրկնությունները: Նաև հաշվի են առնվել բնակիչների առաջարկները»,- նշել է Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սոցիալական ապահովության վարչության պետ Ռուզաննա Զաքարյանը, հայտնում է քաղաքապետարանի մամուլի ծառայությունը:

Շահառու ընտանիքների անդամներն իրենց գոհունակությունն են հայտնել և ողջունել են Երևանի քաղաքապետարանի հերթական ծրագիրը՝ ուղղված մայրաքաղաքի սոցիալական տարբեր խմբերին:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---