Ինքնաձիգով զինված քաղաքացի՝ «Արմենիա» ԲԿ-ում. Անկանոն կրակոցներ են հնչել

Ինքնաձիգով զինված քաղաքացի՝ «Արմենիա» ԲԿ-ում. Անկանոն կրակոցներ են հնչել

PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 16։20-ի սահմաններում, ինքնաձիգով զինված քաղաքացին ներս է մտել «Արմենիա» բժշկական կենտրոնի անոթային բաժանմունք, որտեղ բուժում է ստանում կալանավորված մի քաղաքացի։ Այդ մասին գրում է Yerkir.am-՝ը ոստիկանությունը հղումով:

«Ինքնաձիգով քաղաքացին վնասազերծվել է և բերման ենթարկվել ոստիկանություն»,- ասել են կառույցից:

Դեպքի հանգամանքները պարզվում են:

Ըստ Shamshyan.com-ի, անձն ինքնաձիգը հիվանդանոց է մտցրել պայուսակի մեջ թաքցրած, 3-րդ հարկի հիվանդասենյակներից մեկում ոչ թիրախային անկանոն կրակոցներ է արձակել։ Կալանավորին հսկող` ոստիկանության ծառայողները կարողացել են վնասազերծել կրակոցներ արձակողին, սակայն կալանավորը դիմել է փախուստի: Նրա փախուստը կանխվել է հիվանդանոցում ծառայություն կատարող «Բրիգադ» անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---