Հայաստանում 3-4 աստիճանով կցրտի, այնուհետև՝ կտաքանա

Հայաստանում 3-4 աստիճանով կցրտի, այնուհետև՝ կտաքանա

PanARMENIAN.Net - Հանրապետության տարածքում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ շրջանների զգալի մասում սպասվում է անձրև: 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ: Քամին` հարավ-արևմտյան՝ 3-8 մ/վ:

Օդի ջերմաստիճանը հոկտեմբերի 4-ին, 5-ի գիշերը կնվազի 3-4 աստիճանով, 6-8-ը կբարձրանա 5-7, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ 8-10 աստիճանով:

Երևանում հոկտեմբերի 4-ին ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, 5-8-ը սպասվում է առանց տեղումների եղանակ, հայտնում է ԱԻՆ Հիդրոմետ ծառայությունը:

Հոկտեմբերի 4-ի առավոտյան Գավառ քաղաքում և Սյունիքի որոշ հատվածներում ձյուն է տեղացել:

 Ուշագրավ
«Ամեն բնակչի կողքին 15 ոստիկան է կանգնած, անձնագրով են ներս թողնում միայն Կիրանցի բնակիչներին»,–ասել է վարչական ղեկավարը
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
---