Ադրբեջանը՝ որպես թալանչի պետության օրինակ ԱՄՆ սենատում

Ադրբեջանը՝ որպես թալանչի պետության օրինակ ԱՄՆ սենատում

PanARMENIAN.Net - 2012-2015-ին Ադրբեջանի իշխանությունները, զեկույցների համաձայն, փոխանցել են 2,5 միլիարդ եվրո Մեծ Բրիտանիայում գրանցված քողարկված չորս ընկերություններից, Դանիական բանկի Էստոնիայի մասնաճյուղի միջոցով՝ եվրոպական քաղաքական գործիչներին կաշառելու և փողերի լվացման նպատակով: Այդ մասին հայտարարել է Միացյալ Նահանգների սենատոր Շելդոն Ուայթհաուզը Սենատում կլեպտոկրատիայի դեմ պայքարին նվիրված լսումները բացելիս՝ որպես կլեպտոկրատիկ պետության օրինակ բերելով հենց Ադրբեջանը:

Կլեպտոկրատիան կամ ավազակապետությունը պետության այն տեսակն է, որի բռնակալ իշխանությունները թալանում են երկրի ժողովրդին: Հադսնի Կլեպտոկրատիայի ուսումնասիրման ինստիտուտի տնօրեն Չարլզ Դևիդսոնի խոսքով, կլեպտոկրատ իշխանությունն իր չարիքը փորձում է տարածել ամենուր:

«Կլեպտոկրատիան 21-րդ դարի բռնակալների բիզնես մոդելն է և այսօր մեր ազգային անվտանգությանն առավել մեծ վտանգը բխում է բռնապետական վարչակարգերից, որոնք ակտիվորեն փորձում են թուլացնել մեր ժողովրդավարությունն ու ազատությունները և բռնակալություն ներմուծել Եվրասիայի տարածք»,-ասել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Դևիդսոնի խոսքով, Արևմուտքը սխալվում էր ակնկալելով, որ իրենց ժողովուրդներին թալանած բռնակալները կփոխեն մոտեցումները տեսնելով ժողովրդավարության արդյունքները: Փոխարենը, երբեմն բռնակալները փորձում են սեփական կոռումպացված մոտեցումներով վարակել Արևմուտքը.

«Երբ կլեպտոկրատները այստեղ են գալիս, նրանք իրենց հետ բերում են նաև իրենց արժեքները, որոնք մերը չեն: Մենք միամիտ էինք, կարծում էինք, որ նրանց երեխաներն այստեղ մեզ մոտ կսովորեն և կդառնան ազատության և ժողովրդավարության սիրահար: Դա տեղի չունեցավ: Փոխարենը, կլեպտոկրատիկ կենսակերպը, որն արժեքավորում է միայն փողն ու իշխանությունը, շեղեց մեր սեփական համակարգը»:

Սակայն Արևմուտքն ունի կլեպտոկրատ իշխանավորների վրա ազդելու հզոր գործիք, ընդգծում է Չարլզ Դևիդսոնը, չէ որ սեփական ժողովուրդը թալանած բռնակալներն իրենց միջոցներն ու ունեցվածքը հաճախ պահում են Արևմուտքում: Այդ գործիքը գործի դնելու համար օրենսդիրների և փորձագետների կարծիքով Արևմուտքին և առաջին հերթին՝ Միացյալ Նահանգներին անհրաժեշտ է օրենքով վերացնել shell company կոչվոր քողարկված ընկերությունների գոյությունը, որոնք ստեղծվում են իրական սեփականատիրոջ գաղտնիությունը պահպանելու և ապօրինի ստացված փողերի լվացման նպատակով:

Հակառակ դեպքում, ԱՄՆ-ի սենատոր Ուայթհաուզի խոսքով, կարող է կրկնվել մի իրավիճակ, երբ բռնակալի ապօրինի գումարները թույլ են տալիս նրան երկրի ներսում էլ ավելի մեծ ապօրինություններ կատարել. «Կազմակերպված հանցավորության և կոռուպցիայի դեմ պայքարի նախագծի զեկույցի համաձայն՝ այդ գումարով Ադրբեջանը լռություն է գնել այն ժամանակ, երբ Ադրբեջանի իշխանությունները 90-ից ավելի իրավապաշտպան, ընդդիմադիր գործիչ և լրագրող են բանտ շպրտել՝ քաղաքական մեղադրանքներով»:

Ըստ սեպտեմբերի 4-ին հրապարակված զեկույցի, Ադրբեջանի կողմից կոռուպցիայի ու «փողերի լվացման» սենսացիոն բացահայտումներին, ըստ որի, Ադրբեջանի իշխող վերնախավը 2.9 մլրդ դոլարի գաղտնի ծրագիր է իրագործել՝ հայտնի եվրոպացիներին կաշառելու, շքեղ ապրանքներ ձեռք բերելու և ոչ թափանցիկ բրիտանական ընկերությունների միջոցով փող լվալու համար: Հայտնի դարձավ նաև, որ Ադրբեջանի իշխանությունները 2012-2014-ին Մեծ Բրիտանիայում գործող ֆիկտիվ ընկերություններն օգտագործել են եվրոպացի քաղաքական գործիչներին կաշառք տալու, փողերի լվացման և այլ շահադիտական նպատակներով, իսկ «Ռոսօբորոնէքսպորտն» «օտկատներ» է վճարել Ադրբեջանին: Այդ մասին ասվում է սեպտեմբերի 4-ին հրապարակված համատեղ հետաքննության մեջ, որը կոչվում է «Ադրբեջանական լանդրոմատը»:

OCCRP-ի «Ադրբեջանական լվացքատուն» կոչվող զեկույցում հիշատակվում է CNN-ի նախկին պրոդյուսեր Էկորտ Սագերը, որը $2,6 մլն կաշառք է ստացել Ադրբեջանից: Գումարը փոխանցվել է նրա հաշվեհամարին ԱՄԷ-ում բրիտանական ընկերության միջոցով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---