Էրդողան. Թուրքական զորքերը կմտնեն սիրիական Իդլիբ

Էրդողան. Թուրքական զորքերը կմտնեն սիրիական Իդլիբ

PanARMENIAN.Net - Թուրքական զորքերը կմտնեն Իդլիբ: Այսպիսի հայտարարություն է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Նա հավելել է, որ թուրք զինծառայողները կտեղակայվեն սիրիական Իդլիբում Սիրիայում հակամարտության կարգավորման վերաբերյալ ձեռք բերված պայմանավորվածությունների արդյունքում:

«Մենք բաշխել ենք շրջանները՝ թե ով և որտեղ պետք է դիտորդներ տեղակայի: Մեր զինվորականները կլինեն Իդլիբի ներսում, իսկ ռուսական զորքերը՝ դրսում»,-ասել է Էրդողանը թուրք լրագրողներին ինքնաթիռում՝ Իրան կատարած պաշտոնական այցից տուն վերադառնալիս, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

2017-ի մայիսին ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը ողջունել է Աստանայում կայացված որոշումը Սիրիայում խաղաղ կարգավորման և անվտանգության գոտիների ստեղծման վերաբերյալ:

Ըստ փաստաթղթի, «ապասրացման գոտիներ» է առաջարկվում ստեղծել Իդլիբ գավառում՝ Հոմսից դեպի արևելք և Սիրիայի հարավում: Այդ գոտիների ներսում կարգելվի ցանկացած տիպի զենքի կիրառումը, պայմաններ կստեղծվեն հումանիտար կազմակերպությունների գործունեության համար, միջոցներ կձեռնարկվեն սոցիալական ենթակառուցվածքների հիմնական օբյեկտների վերականգնման համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---