Պուտինի խորհրդական. ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը Երևանից է կախված

Պուտինի խորհրդական. ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը Երևանից է կախված

PanARMENIAN.Net - ԵՏՄ-ին Ադրբեջանի անդամակցումը Երևանից է կախված: Այսպիսի հայտարարություն է արել եվրասիական ինտեգրման հարցերով ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խորհրդական Սերգեյ Գլազևը Երևանում ընթացող Երևանում Հայ-ռուսական միջտարածաշրջանային 6-րդ և Եվրասիական գործընկերության 2-րդ միջազգային համաժողովների բացմանը:

«ԵՏՄ-ն բաց է բոլոր մասնակիցների համար, սակայն տվյալ դեպքում որոշումը կախված է Հայաստանից, քանի որ, որոշումներն ընդունվում են կոնսենսուսի հիման վրա »,-ասել է նա, հայտնում է Sputnik-Արմենիան:

Հայաստանը, որպես ԵՏՄ անդամ, կարղ է օգտվել իր վետոյի իրավունքից:

Ընդ որում, Գլազևը նշել է, որ այն հայտարարությունները, թե ԵՏՄ-ն փորձում է վերստեղծել ԽՍՀՄ-ը, հիմարություն են, որն առաջին անգամ ասել է ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը:

Նա հավելել է, որ ԵՏՄ-ն զուտ տնտեսական միավորում է: Գլազևը նշել է, որ Միությունը չունի միասնական խորհրդարան և միասնական արժույթ: Ըստ նրա, միասնական կառավարության ձևավորում չի ենթադրվում՝ մեղադրանքների համար առիթ չկա:

Հայաստանը ԵՏՄ լիիրավ անդամ դարձավ 2015-ի հունվարի 2-ին: Կազմակերպությանն անդամակացում են նաև ՌԴ-ն, Բելառուսը, Ղազախստանն ու Ղրղզստանը:

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---