ԱՄՆ-ն դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը. Անկարան նույն կերպ կվարվի

ԱՄՆ-ն դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը. Անկարան նույն կերպ կվարվի

PanARMENIAN.Net - ԱՄՆ ու Թուրքիայի միջև դիվանագիտական սկանդալ է՝ Անկարայում ԱՄՆ դեսպանատունը հայտարարել է, թե դադարեցնում է Թուրքիայի քաղաքացիներին վիզաների տրամադրումը: Այս հայտարարությունից ժամեր անց՝ հոկտեմբերի 8-ի երեկոյան, Վաշինգտոնում Թուրքիայի դեսպանատունն էլ հայտարարել է, որ ի պատասխան՝ դադարեցվում է թուրքական վիզաների տրամադրումը ԱՄՆ քաղաքացիներին, հայտնում է Ազատություն ռադիոկայանը:

Անկարայում ԱՄՆ դեսպանատան հաղորդագրության մեջ նշված է՝ վերջին իրադարձությունները հարկադրել են վերագնահատել, թե Թուրքիայի կառավարությունն ինչպես է իրականացնում իր պարտավորությունը Միացյալ Նահանգների առաքելության գույքի ու անձնակազմի անվտանգության ապահովման գործում:

Հոկտեմբերի 4-ին, Թուրքիայի դատարանը որոշեց անազատության մեջ թողնել Ստամբուլում ԱՄՆ հյուպատոսության աշխատակցին՝ Թուրքիայի քաղաքացի Մեթին Թոփուզին, ով մեղադրվում է «քաղաքական կամ ռազմական լրտեսության», «սահմանադրական կարգը խախտելու և իշխանությունը տապալելու փորձեր անելու» մեջ: Ըստ մեղադրանքի, այդ անձը կապեր է ունեցել ԱՄՆ-ում գործող և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանին ընդդիմադիր Ֆեթուլահ Գյուլենի ղեկավարած շարժման հետ:

 Ուշագրավ
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---