ՌԴ ԱԳՆ. Կոսովոյի անկախության ճանաչումը անպատասխանատու քայլ է հանդիսանում12 փետրվարի 2008 - 17:14 AMT PanARMENIAN.Net - Մի շարք երկրների մտադրությունը` ճանաչել Կոսովոյի միակողմանի անկախությունը, հանդիսանում է անպատասխանատու եւ խախտում է միջազգային իրավունքի հիմքերը: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը Ժնեւում: «Խոսքը գնում է միջազգային իրավունքի բոլոր կանոնները խախտելու մասին եւ նաեւ այն սկզբունքների, որոնք Եվրոպան մշակել է մեծ դժվարությամբ, զոհերի, արյունահեղության գնով եւ դարձրել է իր գոյության հիմքը, խոսքը գնում է այն սկզբունքների խախտման մասին, որոնք դրված են ՄԱԿ-ի հիմքում: Ես անկեղծ չեմ կարող հասկանալ այն սկզբունքները, որոնցով առաջնորդվում են մեր ամերիկացի եւ մի շարք եվրոպացի գործընկերները, երբ նման դիրք են գրավում»,- ասել է նա, հաղորդում է ՌԻԱ Նովոստին:Նշենք, որ Ռուսաստանը կտրականապես դեմ է Կոսովոյի անկախության հռչակմանը ՄԱԿ-ի շրջանցմամբ եւ Սերբիայի կամքի դեմ եւ խոստանում է օգտագործել բոլոր օրինական միջոցները, որպեսզի խանգարի միջազգային իրավունքի բացահայտ խախտմանը: Սերբական ԶԼՄ-ների տվյալներով, բացի Ռուսաստանից, ՄԱԿ-ի ԱԽ-ում Կոսովոյի անկախության հռչակման դեմ են հանդես գալիս Չինաստանը, Վյետնամը, Ինդոնեզիան եւ ՀԱՀ-ը: Տարածաշրջանի անկախություն տրամադրելու մասին որոշումը պաշտպանում են, մասնավորապես, ԱՄՆ-ն, Մեծ Բրիտանիան, Ֆրանսիան, Իտալիան, Բելգիան եւ Պանաման: Իրենց դիրքորոշման հարցում չեն կողմնորոշվել Լիվիան, Խորվատիան, Կոստա-Ռիկան եւ Բուրկինա-Ֆասոն: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Ադրբեջանագետ․ Ադրբեջանական մամուլը ստանձնել է Փաշինյանի տեղեկատվական աջակցի ֆունկցիան «Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ ՔՊ-ական «ինքնիշխանության» մարտիկների վարած քաղաքականության արդյունքների մասին»,–գրել է նա «ՍոֆթԿոնստրակտ»-ը մասնակցել է Career City Fest 2K24 լավագույն գործատուների փառատոնին Ձեռք են բերվել և՛ աշխատանքային, և՛ կորպորատիվ փոխգործակցության պայմանավորվածություններ Անհնազանդության ակցիաների 12 մասնակից է բերման ենթարկվել 8 մարդ ձերբակալվել է Երևանում, 4–ը՝ Վայոց ձորում Բագրատ սրբազան․ Վարչապետի թեկնածու լինելու հավակնություն չունեմ Նա նաև ասել է, որ երկքաղաքացի է և երբևէ դա չի թաքցրել |