Apple-ի գլխավոր դիզայներ. iPhone X-ի ստեղծումը 5 տարի պահանջեց

Apple-ի գլխավոր դիզայներ. iPhone X-ի ստեղծումը 5 տարի պահանջեց

PanARMENIAN.Net - Apple-ի գլխավոր դիզայներ Ջոնի Այվը New Yorker TechFest խորհրդաժողովի շրջանակում պատմել է iPhone X-ի ստեղծման ընթացքի մասին:

Այվը նշել է, որ սարքի ստեղծման համար 5 տարի է պահանջվել: Մշակողները պատկերացում են ունեցել սարքի արտաքին տեսքի ու գործառույթների մասին, սակայն ընթացքում մշտապես դժվարությունների են հանդիպել, գրում է Lenta.ru-ն Fortune-ի վրա հղումով:

«Դեպքերի 99 տոկոսում մենք անհաջողության էինք մատնվում: Մեր փորձերի մեծ մասը ձախողվեց: Եթե մեր բոլոր նախատիպերը կես ճանապարհին չձախողվեին, շատ ավելի շուտ կներկայացնեինք սմարթֆոնը»,- ասել է Այվը:

Սեպտեմբերի 12-ին iPhone X-ը ներկայացվեց Apple-ի շնորհանդեսին Կալիֆորնիայում: Սմարթֆոնն ունի 5,8-դյույմանոց OLED դիսփլեյ, որը զբաղեցնում է ամբողջ առջևի մասը: Սարքն ունի նաև նոր տեսախցիկ և անլար լիցքավորում:

 Ուշագրավ
Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում
Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը
Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից
Ըստ Քերոբյանի, առնվազն 20 մլրդ դրամ հարկ կհավաքվի
---