Աշխատանք ընտրելիս հայ երիտասարդներն աշխատավարձի մասին մտածում են 3-րդ հերթին

Աշխատանք ընտրելիս հայ երիտասարդներն աշխատավարձի մասին մտածում են 3-րդ հերթին

PanARMENIAN.Net - Staff.am աշխատանքի որոնման հարթակն անցկացրել է հայաստանցիների համար աշխատանք ընտրելուց առաջնահերթ նախապայմանների հետազոտություն։

Ամենակարևորը հարցվածների համար, համաձայն հետազոտության, աշխատանքի գրաֆիկն է։ Երկրորդ տեղում թիմի պրոֆեսիոնալիզմ է, երրորդ տեղում՝ աշխատավարձը։ Այդ երեք կետն ամենագլխավորն են համարել հարցվածների համապատասխանաբար 55%-ը, 53%-ն ու 44%-ը։

32%-ը կարևորում է կազմակերպության հեղինակությունը, միայն 22%-ը՝ լրացուցիչ արտոնությունները (ապահովագրություն և այլն)։ Դա բացատրվում է նրանով, որ գործատուներից քչերն են լրացուցիչ արտոնություններ ապահովումԼ։

Հարցմանը մասնակցել է 1000 մարդ, հիմնականում մինչև 30 տարեկան հասակում։

 Ուշագրավ
Որոշ դեպքերում անձանց ազատությունից զրկելիս չեն ներկայացվում նրանց ազատությունից զրկելու հիմքերն ու պատճառները
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
---